Ռուսական ռազմաբազան Հայաստանում մեծածավալ զորավարժություններ է սկսել
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ՝ ավելի քան 3 հազար զինծառայողների մասնակցությամբ: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային օկրուգի մամուլի ծառայությունը:
Զորավարժություններն անցկացվում են «տագնապ» ահազանգի շրջանակում, կշարունակվեն մինչև հուլիսի 28-ը: Դրանցում ներգրավված է մոտ 500 միավոր տեխնիկա, այդ թվում հակաօդային պաշտպանության համակարգեր, կործանիչներ, ռազմական ու անօդաչու ավիացիա՝ МиГ-29 կործանիչ, Ми-24 և Ми-8МТШ ուղղաթիռներ:
Ռազմաբազայի մոտոհրաձգային, տանկային, հետախուզական, հրետանային ու ինժեներական ստորաբաժանումները զորավարժությունները սկսել են «Կախմուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում:
«Ավտոմեքենաների ու զրահապատ տանկերի շարժի ընթացքում զինվորական միավորումներն իրականացնում են հակաօդային պաշտպանություն պայմանական հակառակորդից»,-ասված է օկրուգի հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում