Սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցը քաղաքացիներից գումարներ է յուրացրել
Կոտայքի մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում տեղ գտած չարաշահումները համատարած բնույթ են կրել։ Գործել է լավ ծրագրված մեխանիզմ։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Պարզվել է, որ Չարենցավանի գրասենյակի աշխատակից Գ. Կարապետյանը մի քաղաքացուց պահանջել և ստացել է ամեն տարվա համար 2 ամսվա նպաստի գումար՝ 58 հազար դրամ։ Այս ապօրինի վարձատրությունը նա ստացել է 2008-2017 թվականներին։
Նույն կերպ՝ այս անգամ 2010-2018 թվականներին, դարձյալ տարեկան 2 ամսվա նպաստի գումարը՝ 60 հազար դրամ, նա ստացել է մեկ այլ քաղաքացուց։ Երկու դեպքով գումարը կազմել է 950 հազար դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում