Քաղաքական 14:54 27/07/2018 Հայաստան

Ծայրաստիճան մտահոգիչ եմ համարում, որ Ռոբերտ Քոչարյանը քրեական հետապնդման մեջ է. Դավիթ Հարությունյան

«Ես ծայրաստիճան մտահոգիչ եմ համարում, որ Հանրապետության երկրորդ նախագահը քրեական  հետապնդման մեջ է։ Եթե իրավական լուրջ փաստարկներ լինեին, կարծում եմ՝ այդ փաստարկները պետք է ներկայացվաքծ լինեին նաև մամուլի հաղորդագրության մեջ։ Հաղորդագրությունը, սակայն չի պարունակում իրավական տարրեր, ավելին՝ ես այնտեղ տեսնում եմ լուրջ սխալ մեկնաբանություններ՝ և օրենքի, և տերմինաբանության մեջ »,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «ՀՀԿ» խմբակցության անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու փաստին:

Հարությունյանը չցանկացավ մեղադրանք առաջադրելու շուրջ մեկնաբանություններ անել, քանի որ, ըստ նրա, ծանոթ չէ այդ որոշմանը:

«Իսկ իրավական գնահատական տվել եմ այն հաղորդագրությանը, որն օրեր առաջ Միքայել Հարությունյանի հետ կապված հնչել էր մամուլում և գրեթե անփոփոխ հնչել է նաև Ռոբերտ Քոչարյանի հետ կապված։ Այդտեղ ես իրավական հատված չեմ տեսնում: Ինչ է առկա մեղադրանքում՝ չեմ կարող պատասխանել, դրա համար ձեռնպահ կմնամ իրավական գնահատական տալուց»,- ասաց նա: 

Դավիթ Հարությունյանը ասածն ավելի պատկերավոր դարձնելու համար նույնիսկ օրինակ բերեց. «Խոսվում է, որ բանակը կարող է օգտագործվել անվտանգության հարցերով, և գոնե ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ այդ նյութի հեղինակները ենթադրում են, որ ՀՀ անվտանգությունը միմիայն արտաքին սպառնալիքներն են: Իրականում այդպես  չէ, բավական է խորանալ իրավունքի մեջ, իմանալ օրենքները, անմիջապես պարզ կդառնա, որ Հայաստանի անվտանգությունն ունի թե՛ ներքին, թե՛ արտաքին կոմպոնենտ, և նման իրավիճակում թույլատրելի է բանակի օգտագործումը»,- ասաց նա:

Նրա խոսքով, ցանկացած իրավաբանի համար դժվար չէ բացել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, որն ընդունվել է, շատ ավելի ուշ՝ 2012 թվականիին, որը ևս հնարավորություն է նախատեսում արտակարգ դրության ժամանակ ԶՈւ–ի օգտագործում:

Նա նշեց, որ այդ օրենքի նախագիծն անցել է Վենետիկի հանձնաժողովի փրձաքննությունը և առարկություն ու մտահոգություն չի առաջացրել, քանի որ նման դրույթ բազմաթիվ երկրներում օգտագործված է:

ՀՀԿ ներկայացուցիչը նաև նկատեց, որպեսզի միանշանակ պնդում լինի, որ սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն է եղել, առնվազն պետք է հիմքերը վերհանվեին և ոչ թե սկսեին նախագահից ու նրան մեղադրանք առաջադրեին:

Հարցին՝ նախագահի անձի անձեռնմխելիության խախտում եղե՞լ է, և թե ինչ հիմքերով կարող են Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկել, Դավիթ Հարությունյանը պատասխանեց՝ Սահմանադրությունը հստակ նախատեսել է՝ ՀՀ նախագահն ինչպիսի լիազորություններ ունի, և նախատեսել է, թե ինչ գործիքակազմ ունի նախագահը, որպեսզի իր լիազորությունները պատշաճ կյանքի կոչվեն:

«Արտակարգ դրություն հայտարարելը գործիքակազմ է, իսկ ինչո՞ւ է տրված նախագահին այդ գործիքակազմը, որովհետև նա պարտավոր էր ապահովել ՀՀ անվտանգությունը: Լիազորություններից բխող ցանկացած գործողություն չի կարող ենթադրել պատասխանատվություն այդ քայլերի համար, իսկ եթե դրանք չեն բխում նախագահի լիազորություններից, իհարկե, կարող են պատասխանատվության ենթարկել պարտականությունները կատարելուց հետո»,- ասաց նա:

Հարությունյանը համոզմունք հայտնեց , որ նախագահը չպետք է կաշկանդված լինի, հակառակ դեպքում, երբ լարված պահ է, ընդհուպ մինչև պատերազմական իրավիճակում նա կարող է լինել կաշկանդված՝ ենթադրելով, թե ինչ կլինի վաղը՝ իշխանափոխությունից հետո: 

«Ինչ վերաբերում է արտակարգ դրություն հայտարարելուն, իմ գնահատականն այսպիսին է, որ իրավիճակն այդ օրերին Երևանի կենտրոնում այնպիսին էր, որ արտակարգ դրություն չհայտարարելը կարող էր բերել լրացուցիչ զոհերի»,- ասաց նա:

Իսկ կիսո՞ւմ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն համոզմունքը, որ նրան մեղադրանք է առաջադրվել քաղաքական գործընթացներից հեռացնելու նպատակով, Դավիթ Հարությունյանն ասաց՝ դա քաղաքական գնահատական է:

«Նման ինչ-որ տենդենց կարող է նշմարվել. խոսքը վերաբերում է ոչ միայն Քոչարյանին, այլև ռազմական գործիչներին, որոնք երկար տարիներ հստակ և աներկբա դիրքորոշում են ունեցել մեր և Ադրբեջանի հարաբերությունների հարցում, ինչ-որ տենդենց տեսնում եմ, որ հենց այդ մարդկանց է մեղադրանք առաջադրվում: Այնպես որ որոշ մտահոգություններ այդ առումով ես ունեմ»,- ասաց նա՝ նշելով, որ ավելի ուշ ՀՀԿ-ն կանդրադառնա Ռոբերտ Քոչարյանի հարցին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:48
Երջանկություն Հայաստանի ժողովրդին. ՄԹ թագուհի Էլիզաբեթ երկրորդի շնորհավորանքը
Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
23:33
Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում ԼՂ խնդրի կարգավորման համար. Թրամփի շնորհավորանքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:...
Աղբյուր` Panorama.am
22:53
ՀՀ նախագահ. Թե՛ իշխանությունը, թե՛ քաղհասարակությունը պետք է դառնան պատասխանատու երկրում տեղի ունեցողի համար
«Զարգացած պառլամենտարիզմը ներկայացուցչական ժողովրդավարության կարևորագույն վկայություններից մեկն է: Պառլամենտարիզմը չի կարող զարգանալ առանց...
Աղբյուր` Panorama.am
22:30
Ցավոք, շատ անելիքներ կան, որպեսզի ասենք, որ խորհրդարանը կայացած է. Տիգրան Թորոսյան
«Կարելի է ունենալ գեղեցիկ Սահմանադրություն, բայց եթե երկրում սահմնադրականություն չկա, այստեղ ամեն ինչ խզվում է»,- ասաց Տիգրան Թորոսյանը:
Աղբյուր` Panorama.am
22:09
Մեր սերնդի երազանքի իրականացումն էր անկախ պետականությունը. Աղվան Վարդանյան
Նա հրաժարվեց քաղաքական հարցերի պատասխանել՝ անդրադառնալով բացառապես օրվա թեմային:
Աղբյուր` Panorama.am
21:19
Փաշինյան. Սեպտեմբերի 23-ին ինձ մանդատ կտաք արտահերթ ընտրությունների համար
«Կիրակի օրը մենք քվեարկում ենք գործող խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրություններ անցկացնելու համար»,- այսօր «Իմ...
Աղբյուր` Panorama.am
21:02
Նիկոլ Փաշինյան. Խորհրդարանը պետք է արտահայտի ՀՀ քաղաքացիների տրամադրություններն ու ընտրությունը
«Մենք մի նոր կարևոր ժամանակաշրջան ենք թևակոխել, երբ ժողովրդի նոմինալ իշխանությունը վեր է ածվում ժողովրդի դե ֆակտո...
Աղբյուր` Panorama.am
20:52
Մարուքյան. Արտակ Զեյնալյանն է, որ պետք է ընտրվի Երևանի քաղաքապետ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այսօր Երևանի ավագանու ընտրությունների մասնակից «Լույս»...
Աղբյուր` Panorama.am
20:40
Հրայր Թովմասյանի օրակարգում իր հրաժարականի մասին հարց չկա
«ՍԴ նախագահն ու անդամները պետք է լինեն քաղաքականապես զուսպ ու չեզոք, թույլ տվեք օգտվել իմ այդ իրավունքից»,-ասաց նա:
Աղբյուր` Panorama.am
20:36
Ով, որ ասֆալտին փռում է և փռվում է, թող իրենք մտածեն. Միհրան Պողոսյան
Պատգամավորը միաժամանակ հավաստիացրեց, որ թիկնազոր չունի և հատուկ ծառայություններն իր մոտ չեն գնացել։
Աղբյուր` Panorama.am
20:34
ՀԱԿ. ՄԻԵԴ վճիռներով ապացուցվել է, որ Հայաստանի արդարադատության համակարգը կայացրել է բազմաթիվ ակնհայտ անարդար վճիռներ
Հայ Ազգային Կոնգրեսը տարածել է հայտարարություն՝ անդրադառնալով սեպտեմբերի 20-ին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի հրապարակած 2008թ-ի մարտի...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կալիֆոռնիայի համալսարանում Տիգրան Համասյանը կատարելու է «Ձոն Գյումրուն» ալբոմից գործեր
Համալսարանական սոլո համերգի հասույթի 10 տոկոսն ուղղվելու է Հայաստանի մանուկներ հիմնադրամին (ՔՈԱՖ)։
Աղբյուր` Panorama.am
20:21
Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմն ունի նոր ռեժիսոր
Նկարահանումները սկսվելու են 2019 թվականի մարտից։
Աղբյուր` Panorama.am
20:18
ԱԱԾ տնօրենը հարցաքննվել է
«Ես փաստաթուղթ եմ ստորագրել նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին»,- ասաց նա:
Աղբյուր` Panorama.am
20:16
Արա Բաբլոյան. Մենք ուղղակի իրավունք չունենք բաժանարար գծեր գծելու մեր և մեր միջեւ
«Այսօր Հայաստանի խորհրդարանը մեզ առաջնորդում է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն կառուցելու...
Աղբյուր` Panorama.am
20:10
Շարմազանով. Ամեն ինչ անցողիկ է, պարո´ն վարչապետ
«Քաղաքական դաշտում բոլորը, հատկապես քաղաքական իշխանությունը, և մարդ, որը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, պետք է պահպանեն քաղաքական էթիկետն...
Աղբյուր` Panorama.am
20:07
Թուրք պաշտոնյա. «Հայ-թուրքական արձանագրությունները մեր օրակարգում չեն և չեն էլ լինելու»
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքըրը Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել է, որ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Տարոն Մարգարյանը հարցաքննվել է. Արթուր Վանեցյան
Նա տեղեկացրեց, որ Տարոն Մարգարյանն ունի վկայի կարգավիճակ:
Աղբյուր` Panorama.am
19:58
Չինաստանը ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմում նոր դաշնակիցներ է գտել
Փորձագետների գնահատականներով, մաքսատուրքերի իջեցման հաշվին Չինաստանը ազդանշան է ուղարկում, որ անկախ ամեն ինչից՝ շարունակելու է բաց քաղաքականությունը։
Աղբյուր` Panorama.am
19:55
Կաթողիկոս. Ձեր քաղաքական դիրքորոշումների տարբերություններով հանդերձ՝ կոչված եք գործելու հանուն նույն նպատակի
«Հայաստանի Առաջին Հանրապետության երախտավորների ազգային մտածողությունը, մեր դարավոր արժեքներին հավատարմությունը, հայրենավիրումը և պետության...
Աղբյուր` Panorama.am
19:49
Մատվիենկո․ Ռուսաստանում հասունանում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու որոշումը
Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկիեի հետ հանդիպմանն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Բուքերյան մրցանակի կարճ ցուցակը
Ընդգրկվել է վեց հեղինակի ստեղծագործություն
Աղբյուր` Panorama.am
19:37
ՈՒԵՖԱ-ն Ռոնալդուի դեմ գործ է բացել
ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի դեմ՝ «Վալենսիայի» հետ խաղի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Yerevan. Today-ի խմբագրի հայտարարությունը՝ ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի
Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն արձագանքել է քննչական կոմիտեի՝ երեկ տարածած հայտարարությանը։ Հիշեցնենք, կոմիտեից նշել  էին,...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մուսթաֆա Օզմեն. «Գալիս եմ Հայաստան` որդուս տանելու»
Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆա Օզմենն «Էրմենիհաբեր»-ի հետ զրույցում հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
19:20
«Գորգփռոցի»՝ հայկական գորգերի ֆլեշմոբ
Վաղ առավոտից Երևանի խորհրդանշական պատմամշակութային շենքերի, թանգարանների, բնակելի շենքերի, ինչպես նաև «Որդան Կարմիր» գորգի թանգարանի...
Աղբյուր` Panorama.am
19:16
Մեկնարկեց Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը
«Ժողովրդի ազատ կամարտահայտման ու պետական կառավարման զարգացման ասպարեզում մեզ համար դար է փոխվում»։
Աղբյուր` Panorama.am
19:12
Նաիրա Զոհրաբյան. Արդեն երկու նախարարի զգուշացրել եմ, որ օրենքի առաջ են պատասխան տալու
ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը պնդում է, պատրաստ է բանավիճել  միայն «Իմ քայլը» դաշինիքի ցուցակը գլխավորող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
18:58
Անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ
Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ տարբեր երկրների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կաթողիկոս. Ձեր քաղաքական դիրքորոշումների տարբերություններով հանդերձ՝ կոչված եք գործելու հանուն նույն նպատակի
22:08 20/09/2018

Կաթողիկոս. Ձեր քաղաքական դիրքորոշումների տարբերություններով հանդերձ՝ կոչված եք գործելու հանուն նույն նպատակի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}