Իրավունք 12:31 28/07/2018 Հայաստան

Ռուբեն Սահակյան. Քոչարյանի դեմ պատվերի մեղավորները Դատախազությունում են ու ՀՔԾ-ում (Լրացված)

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Ռուբեն Սահակյանն ընթացող ասուլիսում լրագրողներին տեղեկացրեց՝ վատառողջ է, խնդիրներ կան արյան շրջանառության հետ կապված: Պատճառը, նրա ներկայացմամբ, երեք օր անընդմեջ անքուն մնալն է ու սթրեսը:

Բացի այդ, հայտարարեց, լավ ծանոթ չէ դատարանի կողմից կայացրած որոշմանը, «որովհետև ուշ ժամի ստացել ենք որոշումը, բավականին ծավալուն է, որովհետև ժամանակը չի ներել, նաև այն պատճառով, որը սկզբից ասացի»:

Նա լրագրողներին խնդրեց իրեն ու Քոչարյանի մյուս փաստաբանին՝ Արամ Օրբելյանին չտալ այնպիսի հարցեր, որոնց պատասխանելը կխախտի այն ստորագրությունը, որը դրել են՝ խոստանալով չհրապարակել քննության տվյալները: Իսկ դա առաջացնում է քրեական պատասխանատվություն:

Ինչ վերաբերում է քրեական գործին, ապա Ռուբեն Սահակյանի խոսքով, այն իր մեջ ներառում է մարտիմեկյան իրադարձություններից մինչ օրս: Իր հայտարարությունների համար ելակետ է ընդունելու ՀՔԾ-ի հուլիսի 3-ի հայտարարությունը:

«Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց, գիտեք, որ հրավիրված էր, որպես վկա, բայց ասացին, որ որոշել են մեղադրանք առաջադրել ու հարցաքննել որպես մեղադրյալ: Իմ պրակտիկայում նման դեպք եղել է, ինձ էլ են մեղադրանք առաջադրել հենց միանգամից, հետո կարճել են հանցակազմի բացակայության պատճառով: Ես համոզված եմ, որ այս գործը կունենա նույն վախճանը»,-ասաց փաստաբանը:

Նա մանրամասնեց, քննիչի հայտարարությունից հետո Քոչարյանը ցուցմունք չի տվել, թեև իրենք պատրաստվել էին ցուցմունք տալ:


Նա հիշեցրեց, որ խնդրել են բավարար ժամանակ գործի նյութերին ծանոթանալու համար՝ 136+15 էջ:

«Պատկերացնո՞ւմ եք ծավալը, անձամբ ինձ համար կպահանջվեր մեկ օր, առնվազն 12 աշխատանքային ժամ, որ կարողանամ մտքերս համակարգչի մոտ ձևակերպեմ: Դատավորը մեզ լսեց, և մերժեց, պատճառաբանություն չի բերվել»,-նշեց նա ու վկայակոչեց Եվրոպական կոնվենցիայի դրույթը՝ գործի նյութերին ծանոթանալու համար բավարար ժամանակ տրամադրելու մասին:

Ռ. Սահակյանի խոսքով, ինքն ու գործընկեր փաստաբանները տարիներ շարունակ մի բան են երազել, եթե մարդուն մեղադրում են, ապա դա պետք է լինի օրենքի շրջանակում, եթե ուզում ես կալանավորել, ուրեմն օրենքի տառին համապատասխան պետք է կատարել գործողությունները, եթե անձը կատարել է մեղմ արարք, իրեն ավելի խիստ պատասխանատվություն կամ այլ բովանդակությամբ մեղադրանք մի առաջադրի:

«Նման խնդիր եղել է և Լևոն Տեր-Պետրոսյանի, և Ռոբերտ Քոչարյանի, և Սերժ Սարգսյանի օրոք: Եղավ թավշյա հեղափոխություն, մեծ հույսեր ստացանք փաստաբաններս, որ ինչ-որ բան փոխվելու է: Փարատվել են այդ հույսերը, արդեն համոզված եմ, որ նման հույս ունենալ չի կարելի: Չի լինելու դա առայժմ, եթե պարոն վարչապետը ձեռքը չխփի սեղանին, և ասի, էս ի՞նչ եք անում: Ես եկել եմ, որ ժողովուրդը հավատա ինձ, իսկ դուք, ինչպես գրվում է մամուլում, դանա՞կ եք խրում իմ թիկունքից, ինչո՞ւ եք ապօրինություն անում, դատավորին կարելի է հարցնել, գուցե դատավորը հրաժարական գրի, և մենք պրծնենք նման դատավորից, մյուսներին էլ դաս լինի»,-կարծիք հայտնեց փաստաբանը:

Ռ. Սահակյանի խոսքով, նույնիսկ նախանցած գիշեր 01:20-ի սահմաններում որոշում են բերել Ռ. Քոչարյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

«Կարող էինք արթնացնել, որ չկալանավորեին ու բերին դահլիճ: Բայց չարթնացրեցինք, թող կալանավորեին: Չկալանավորեցին: Մենք հիմնավորեցինք, որ նրանց գործողությունները չեն հիմնավորում, որ Քոչարյանին պատշաճ կերպով ծանուցել են»,-ասաց Սահակյանը՝ նշելով, որ դատավորին ինքն ու Օրբելյանը բացատրել են, որ շտապել պետք չէ, սակայն դատավորն անդրդվելի էր, մեղադրող կողմն էլ պաշտպանել է դատավորին:

«Սա վկայում էր այն մասին, որ բավարարվելու է կալանավորման միջնորդությունը: Սա նաև ազդակ էր, որ չի բավարարվելու գրավի միջնորդությունը, որը մենք հնարավոր է ներկայացնեինք: Արդեն մեզ համար  ամեն ինչ հասկանալի էր, սա պատվեր է: Պատվեր, որը պետք է կատարվի: Թե ում կողմից է պատվերը, բնական է, ես չեմ կարող ասել, մտքումս ենթադրել կարող եմ, բայց բարձրաձայնել՝ ոչ: Կարող են մեղադրել, որ չճշտված տեղեկություն եմ հայտնում: Համենայն դեպս, ես գտնում եմ, որ մեղավորները գտնվում են գլխավոր դատախազությունում, Հատուկ քննչական ծառայությունում, իմ համոզմամբ, այս հարցում կան էլի մեղավորներ, «չհասկացողներ», «չկողմնորոշվողներ», արդարադատությունը յուրովի ընկալողներ»,-ասաց Սահակյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:45
Նյու Յորքում ներկայացվում են հայկական ժառանգության անգին գլուխգործոցները
Նյու Յորքի հանրահայտ Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են  հայկական արվեստի ու...
Աղբյուր` Panorama.am
09:40
ԵԽ հանձնակատար. Հայաստանի նոր իշխանության քաղաքականության կենտրոնում պետք է լինեն մարդու իրավունքները
«2018թ.-ին Հայաստանում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխությունն իսկապես ուշագրավ էր։ Սակայն, հանրային ակնկալիքները շատ բարձր են, որ կլինեն...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժամանակ». Ինչպես է ՀՀԿ-ական նախկին պաշտոնյան պայքարելու կոռուպցիայի դեմ
«Ժամանակ» թերթը գրում է. «2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Երևանի Կենտրոն, Էրեբունի համայնքներում ռեյտինգային...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Իրատես». Հանձնաժողովների նախագահները ներքին հրահանգ են ունեցել ԿԸՀ-ից
«Իրատես» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների համար ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Ժողովուրդ». Բուհերի կառավարման խորհուրդները շարունակում են մնալ կուսակցականացված
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հիշում եք, Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո բուհերի ապակուսակցականացվելու, ինքնավար...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Հրապարակ». Հաղթանակը լիարժեք կտոնեն, երբ Հայաստան վերադառնա վարչապետը
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքում անակնկալ է եղել 80 տոկոսանոց հաղթանակը։ «Մենք 60-70 տոկոս...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Իրատես». Ի՞նչն է ՔՊ-ում կուլիսային քննարկման առարկան
«Իրատես» թերթը գրում է. «Անգամ ՔՊ-ում կուլիսային քննարկման առարկա է Փաշինյանի տիկնոջ արտաքաղաքական այցերի, իր հետ մի ողջ...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Հայցեր են ներկայացվել ընդդեմ Միհրան Պողոսյանի «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի
«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ Datalex համակարգի, մի շարք ընկերություններ գումարի բռնագանձման պահանջով հայցեր են ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Քաղաքական կուսակցությունները փորձում են պայծառ գործով կանգնել ժողովրդի կողքին
«Փաստ» թերթը գրում է. «Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները հրապարակված են և, ինչպես ասում են,...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման գործով ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալ կընտրվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսման առնչությամբ ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ջիգարխանյանը դատական նիստին չի ներկայացել
«Նա ամեն անգամ դատավորության ընթացքում հիվանդանում է»։
Աղբյուր` Panorama.am
20:55
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կիպրոսի և Ռուանդայի նախագահներին
ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ: Վարչապետի աշխատակազմից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
20:48
Նիկոլ Փաշինյանը հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:
Աղբյուր` Panorama.am
20:35
«Անկախ դիտորդի» եզրակացությունը
«Անկախ դիտորդներ» հասարակական դաշինքը, որը Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը կարճաժամկետ դիտորդական առաքելություն է...
Աղբյուր` Panorama.am
20:30
The Guardian-ը ներկայացրել է զբոսաշրջիկների ամենատարօրինակ բողոքները
The Guardian բրիտանական թերթը ներկայացրել է հանգստի ժամանակ զբոսաշրջիկների ամենատարօրինակ բողոքները։ «Իզվեստիա»-ն գրում է, որ որպես...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ժողովուրդը վստահության քվե տվեց երկրի նոր իշխանության հռչակած օրակարգին. ՀԱԿ
Հայ ազգային կոնգրեսը հայտարարությունը է տարածել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ.
Աղբյուր` Panorama.am
20:15
Լոնդոնում զբոսաշրջիկին ձերբակալել էին արգելված խաղալիքի պատճառով
Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է Նիդեռլանդներից մի զբոսաշրջիկի փոքրիկ կախազարդի պատճառով, որը նրանց մոտ կասկածներ է առաջացրել։ Լենտա.ռու...
Աղբյուր` Panorama.am
20:03
Բելլուչին և Բրունին կրկին պոդիումի վրա են
Իտալական Dolce&Gabbana-ն և Versace-ին Միլանյան նորաձևության շաբաթվա ընթացքում ներկայացրել են  գարուն-ամառ հավաքածուն։ Եվրանյուզը գրում...
Աղբյուր` Panorama.am
19:54
Մերկելը չի մասնակցելու Էրդողանի պատվին Շտայնմայերի կազմակերպած ճաշկերույթին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի մասնակցելու տոնական ճաշկերույթին, որը կազմակերպելու է երկրի ղեկավար Ֆրանկ-Վալտեր...
Աղբյուր` Panorama.am
19:45
Պաշտպանի ամփոփիչ դիրքորոշումներն ընտրությունների վերաբերյալ
«Արձանագրված բոլոր միջադեպերի ու խախտումների կապակցությամբ Պաշտպանին օրենքով վերապահված իրավասության շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»։
Աղբյուր` Panorama.am
19:34
Մալդիվներում ոստիկությունը ոչնչացրել է բացառիկ ստորջրյա քանդակներ
Դրանք գտնվել են աշխարհի միակ թանգարանում, որը կիսով չափ ընկղմված է ջրի մեջ։
Աղբյուր` Panorama.am
19:22
Խոզերի աֆրիկյան ժանտախտից տուժել են ԵՄ 10 երկրներ
Եվրամիության 10 երկրներում արձանագրվել է խոզերի աֆրիկյան ժանտախտ: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անկա Պադուրարուն, գրում...
Աղբյուր` Panorama.am
19:11
Դիզայները պոդիում է բարձրացրել երեք կուրծք ունեցող մոդելների
Երեք կուրծք ունեցող երկու մոդել մասնակցել են Միլանում նորաձևության շաբաթվա ընթացքում անցկացվող իտալական GCDS բրենդի ցուցադրությանը: Լենտա.ռու-ի...
Աղբյուր` Panorama.am
19:02
Քրիստինա Օրբակայտեն տեղափոխվում է ԱՄՆ՝ մշտական բնակության
ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, որ երգչուհի Քրիստինա Օրբակայտեն  Ռուսաստանից տեղափոխվում է ԱՄՆ՝ մշտական բնակության: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:51
«Միսս Ուկրաինա-2018»-ը ստի պատճառով զրկվել է թագից
«Միսս Ուկրաինա-2018» Վերոնիկա Դիդուսենկոն զրկվել է իր տիտղոսից՝ մրցույթի կանոնները խախտելու համար։ «Գազետա.ռու»-ի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Կարասինը ՀՀ վարչապետի խորհրդականի հետ քննարկել է Մոսկվայի և Երևանի հարաբերություններին առնչվող հարցեր
«Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող արդիական հարցեր»,- շել են Ռուսաստանի արտգործնախարարությունում։
Աղբյուր` Panorama.am
18:33
Պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ քննարկումներին. Վահե Էնֆիաջյան
Երբ Նիկոլ Փաշինյանը Միացյալ նահանգներից կվերադառնա, մնացած բոլոր հարցերը և խնդիրները քննարկելու հնարավորություն կունենանք»,- ասաց նա։
Աղբյուր` Panorama.am
18:28
Անակնկալ հանդիպել են Հայաստանի ու Կանադայի վարչապետերը
Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Վարչապետի մամուլի խոսնակ Արման...
Աղբյուր` Panorama.am
18:21
«Երկիր Ծիրանի»-ի հայտարարությունը, թե բնակիչները հանուն ինչի ընտրեցին Մարությանին
«Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարություն է տարածել՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ։ «Սիրելի...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}