Քաղաքական 11:29 30/07/2018 Հայաստան

Այժմ Հայաստանը դարձել է մի դերասանի թատրոն. Վազգեն Մանուկյան

ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն  է տարածել, որում ասված է.

«Մեր կուսակցությունը և անձամբ ես Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասը տարիների ընթացքում եղել ենք կոշտ ընդդիմություն, շատ հարցերում ենք մեղադրել իշխանություններին, շատ որոշումների  դեմ ենք եղել:

Բայց այն մեղադրանքին, որ այժմ ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին, կտրականապես համաձայն չեմ, համարում եմ անհիմն, իսկ կալանավորելու որոշումը՝ վտանգավոր, որ հարվածում է մեր պետության անվտանգությանը: Անհիմն մեղադրանք այն մարդկանց նկատմամբ, որոնք անգնահատելի դեր են ունեցել մեր ժողովրդի՝ վերջին հարյուրամյակների ամենամեծ ռազմական հաղթանակի մեջ:

Այնուամենայնիվ քաղաքական տեսանկյունից ի՞նչ է տեղի ունեցել 2008 թ. մարտի 1-ին:
Սկսած 1996 թվականից՝ նախագահական ընտրությունները միշտ անցել են բազմաթիվ կեղծիքներով: Նույնն էին նաև 2008 թ. ընտրությունները: Այդ ընտրությունների արդյունքներով, ըստ պաշտոնական տվյալների, թեկնածուներից երեքն էին ստացել գերակշռող ձայներ. Սերժ Սարգսյան՝ 52,8%, Լևոն Տեր-Պետրոսյան՝ 21,5% և Արթուր Բաղդասարյան՝ 17,7%։

Այդ առումով սա տարբերվում էր 1996-ի իրավիճակից, երբ պայքարը գնում էր երկու հոգու միջև՝ ընդդիմության թեկնածուի (41%) և իշխանության թեկնածուի (51,3%)։ Ընդ որում, 1996 թ. մենք հսկայական, հատորներով ապացուցային բազա ներկայացրինք Սահմանադրական դատարան։ Այսուհանդերձ մենք չէինք հայտարարում, որ ընդդիմության թեկնածուն հաղթել է, այլ պահանջում էինք ամեն մի ընտրատարածքից պատահականության սկզբունքով 3-ական արկղ բացել, և եթե ընտրակեղծիքներ հայտնաբերվեն, գնանք երկրորդ փուլի։

Նույնպիսի իրավիճակ ստեղծվեց 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ հիմնական թեկնածուները Ռոբերտ Քոչարյանը և Ստեփան Դեմիրճյանն էին: Արդյունքների հրապարակումից հետո ժողովուրդը վրդովված շրջափակեց ԿԸՀ-ի շենքը, և ժողովրդի ճնշման տակ վերահաշվարկից հետո հայտարարվեց երկրորդ փուլ։

2008 թվականի ընտրությունների ժամանակ ընդդիմության ապացուցային բազան շատ թույլ էր, և Սահմանադրական դատարան գրեթե լուրջ բան չներկայացվեց, չնայած պարզ էր, որ կեղծիքներ տեղի էին ունեցել։ Բայց քանի որ երեք հոգու մեջ բավական շատ ձայներ էին բաժանվել, լավագույն քաղաքական պնդումը, որ ընդդիմությունը կարող էր անել, երկրորդ փուլի գնալն էր։ Փոխարենը Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ինքն է հաղթել, 60 տոկոս է հավաքել և պետք է դառնա նախագահ, ապա փորձեց բոլոր միջոցներով իրականացնել իր ոչ սահմանադրական պահանջը։ Եվ քանի որ ժողովրդի մի մեծ հատվածում բավական զգալի դժգոհություն կար իշխանությունների  նկատմամբ՝ կապված ոչ միայն ընտրությունների հետ, օգտվեցին այդ դժգոհությունից և բորբոքեցին այն, սկսվեցին պերմանենտ հանրահավաքներ: Իշխանությունները փորձեցին ցրել այդ հանրահավաքները:

Այդ ստանդարտ իրավիճակը, որ և՛ մեր երկրում էր նախկինում եղել, և՛ այլ երկրներում, անսպասելի վերափոխվեց ոչ ստանդարտ իրավիճակի և վերահսկողությունից դուրս եկավ։ Զոհեր եղան երկու կողմից՝ և՛ ուժային կառույցների, և՛ ցուցարարների։ Այստեղ կա՛մ երկու կողմ կա, և պետք է երկուսի գնահատականն էլ տալ, կա՛մ կա երրորդ կողմ, որը փորձում էր սրել իրավիճակը:

Ամեն դեպքում պետք է պարզել, թե ով է սկսել կրակել, ում հրամանով է դա եղել, և ես կարծում եմ՝ շատ անսպասելի փաստեր կարող են ի հայտ գալ։ Հնարավո՞ր է դա բացահայտել, թե ոչ, չեմ կարող ասել, բայց այդ խորհրդավոր դեպքերը պետք է քննել մինչև վերջ։ Մեզ  համար կարևորը միայն Ռոբերտ Քոչարյանին կամ Լևոն Տեր-Պետրոսյանին գնահատական տալը չէ, այլ հասկանալ, թե ինչպես ստանդարտ իրավիճակը, որ միշտ Հայաստանում կրկնվում էր, հանկարծ վերաճեց սպանությունների, մեքենաներ վառելու, խանութներ ջարդելու և այլն։

Սիրելի՛ ժողովուրդ, ես հասկանում եմ այն վրդովմունքը, որ ունեք նախկին բոլոր   իշխանությունների նկատմամբ, այն մարդկանց նկատմամբ, որոնք կեղեքել են  մեզ ու հանրապետությունը, հասկանում եմ այն գոհունակությունը, որ զգում եք, երբ նրանցից ոմանք պատժվում են: Բայց ամեն ինչ պետք է անել օրինական ճանապարհով՝ չհետապնդելով քաղաքական նպատակներ և վրեժխնդրություն:
Դժգոհելով անցյալից, երբեմն հիմնավորված,երբեմն անհիմն, պետք է գիտակցենք, որ Հայաստանի Հանրապետության հիմնադրումից՝ 1918 թվականից ի վեր, սկզբում Դաշնակցության ղեկավարությամբ, հետո կոմունիստների, Հայոց համազգային շարժման, Հանրապետական կուսակցության ղեկավարությամբ տարիների ընթացքում մեր ժողովրդի ջանքերով բոլոր սխալների հետ ունեցել ենք մեծ ու փոքր հաղթանակներ, ստեղծվել է հզոր պետական մեքենա, և չպետք է այն քանդել, պետք է այն կատարելագործել և գնալ առաջ:

Մտահոգիչ է, որ այժմ Հայաստանը դարձել է մի դերասանի թատրոն, համարյա չեն գործում հակակշիռները՝ ընդդիմադիր կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, մամուլ և այլն: Կարծես բոլորը վախեցած են ու սպասում են: Այս ճանապարհը կտանի մեզ դեպի 37 թիվ, պատերազմ և մեկուսացում միջազգային ասպարեզում»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}