Հասարակություն 12:27 31/07/2018 Հայաստան

Արհմությունները կարիք ունեն կարողությունների հզորացման. փոխնախարար

«Անկախացումից հետո  արհմիութենական ընկերությունները կոչված են եղել աշխատողների իրավունքները պաշտպանելուն, բայց մենք գիտենք աղաղակող փաստեր՝ այդ իրավունքների ոտնահարման վերաբերյալ»,- այսօր «Արհեստակցական միությունների ներկա վիճակ, զարգացման հեռանկարներ» խորագրով կառավարություն-քաղաքացիական հասարակությանկազմակերպություններ երկխոսության համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը։

Նա նշեց, որ այսօր հանդիպման նպատակը հենց այն է, որ վեր հանեն ու քննարկեն այն բոլոր խնդիրները, որոնց հետևանքով էլ աշխատողները շատ հաճախ իրենց իրավունքների ոտնահարման առջև են կանգնում։

«Այսօր հիմնականում չորս ուղղություններ կքննարկեն՝ քաղված դասեր սկսած 1991 թվականից, օրենսդրության հետ կապված խնդիրներ, ԱՄԿ կոնվենցիաներին համապատասխանության հարց, սոցիալական գործընկերության հետ կապված խնդրներ, և այս ամենը կներկայացնենք գործատուների, բիզնեսի, կառավարության ու արհմիությունների տեսակետով։ Այնուհետև կարողանանք առաջարկություններ պատրաստել կառավարության, արհմիությունների համար, որպեսզի ոլորտը թևակոխի խորացված բարեփոխումների փուլ, ինչին աշխատողներն այսօր սպասում են»,- մանրամասնեց նա։

Կարեն Զադոյանը հավելեց, որ առաջարկն իրենցն է եղել՝ Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիային ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որպեսի երեք կողմով այս համաժողովն իրականցնեն։

Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուրադ Թումասյանը մտահոգություն հայտնեց , որ մինչ համաժողովն արհմությունների ակտիվի հետ քննարկումներ չեն իրականացվել. «Մենք դեմ չենք, թափանցիկ ենք քննարկումների համար, բայց կուզենայինք դա արվեր ավելի ցիվիլ ձևով, կարելի է նախօրորք մեզ հետ քննարկել և համաժողովն ավելի լիարժեք դարձնել»։

Նա լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ հավանություն են տվել համաժողովին, սակայն ունեցած մտահոգությունն այսպես բացատրեց. «Այսօրվա հիմնական օրակարգը ներկայացվել է որպես կառավարություն-քաղաքացիական հասարակություն երկխոսություն, և քանի որ արհմիությունները հանդիսանում են քաղհասարակության հիմնական անդամներից մեկը, մենք հավանության ենք տվել այս համաժողովին, բայց պարզվեց, որ կազմակերպիչները մի փոքր իրենց իրավասություններն ավելի են գերագնահատել։ Քննարկման են դրել արհմիությունների այսօրվա վիճակը, վաղվա հեռանկաները և արհմիությունների օրենքի մասին հարցի քննարկումը, սակայն բանն այն է, որ օրենքով և սահմանադրությամբ արհմիություններն իրենց գործառույթներն իրականացնում են անկախ պետական պետական ինքնակառավարման մարմիններից, անկախ գործատուներից, անկախ քաղաքական և հասարակական կազմակերպություններից։ Այսօր մարդիկ ստացել են գրանտներ ԵՄ-ից մեր առաջ քաղհասարակություն-կառավարություն երկխոսության տակ դրվել է արհմիությունների հարցը»։

Լրագրողների հրցին՝ թե արհմիություններն ինչու ակտիվ չեն այսօր, նա պատասխանեց. «Արհմիություններն իրականացնում են իրենց գործառույթները, բայց ավելի ուժեղ ու ակտիվ կդառնան, երբ երկիրը կլինի ավելի հարուստ և աշխատանքային ու իրավական օրենսգիրքը կգործի իր տառին համապատասխան։ Այսօր աշխատանքային տեսչություն չունենք, որը կոնվենցիայի խախտում է, օրենքն այն ուժը չունի, որ մենք կարողնանք մեր գործառույթները լրիվ իրականացնել»։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանն էլ հավելեց, որ խորհրդային միությունից եկած խնդիր ունեն, երբ արհմիությունները չեն ծառայում իրենց առաջնային նպատակին:

«Սովետական միությունում նրանք գործում էին միակ և ամենազոր գործատուի պայմաններում, որը պետությունն էր և այդ շրջանում կասկածի տակ դնելու, քննադատելու որևէ աշխատողի իրավունքի հետ կապված խնդրի օրինակ, նախադեպ չկար։ Այսօրվա խնդիրները բազմաշերտ են, վստահ եմ, որ միայն հայկական իրականությամբ չեն պայմանավորված, բազմաթիվ երկրներ բախվում են այս իրականության հետ։ Աշխատողների շրջանում կրկին իրազեկման բարձրացման խնդիր կա, այսինքն աշխատողները պետք է ավելի հստակ գիտակցեն արհմիությունների դերը, նշանակությունը»,- ասաց Ուդումյանը։

Փոխնախարարի խոսքով՝ արհմությունները նույնպես կարիք ունեն կարողությունների հզորացման։

«Արհմիությունների կայք ունեն, որտեղ թարգմանում և դնում են բոլոր ԱՄԿ կոնվենցիաները, բայց կոնվենցիաների թարգմանությունից այն կողմ չունենք, դրանց մեկնաբանությունները, բացատրությունները կամ օգտագործման ձևերը, ավելի բացատրական մեթոդաբանական աշխատանքի խնդիր ունենք այստեղ։ Ֆինանսական հզորացման խնդիր ևս կա, քանի որ արհմիությունների գործունեությունը հիմնականում ֆինանսավորվում է աշխատողների տրված անդամավճարներով և մեր նման երկրներում դոնորների ավելի ակտիվ ներգրավվում է անհրաժեշտ»,- ավելացրեց Արման Ուդումյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am
10:42
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Նա ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեոզմանները։
Աղբյուր` Panorama.am
10:31
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
10:27
Ծաղկաձորի «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
10:10
Թուրքիայում լիճը պատվել է մազութի հաստ շերտով՝ ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով
Մազութի հաստ շերտը ծածկել է Թուրքիայի արևմուտքում գտնվող  Սափանջա լիճը՝ ՆԱՏՕ-ի նավթամուղում տեղի ունեցած վթարից հետո։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արևմուտքը հետապնդում է իր շահերը և իրեն չի հետաքրքրում՝ Հայաստան կլինի, թե ոչ. Կարեն Բեքարյան
«Արևմուտքին պետք է ժամ շուտ այստեղ լինի խաղաղության պայմանագիր։ Իրեն ընդհանրապես չի հետաքրքրում՝ Հայաստանի որ տարածքով»,- 168 TV-ի...
Աղբյուր` Panorama.am
09:49
Մարտի 28-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները էժանացել են. Թարմացված
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 28-ին ժամը 09:40-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 391.22 դրամ՝ էժանանոլով 2.77 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««2020թ․ մայիսի 16-ին հրավիրված մամուլի ասուիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Տավուշի գյուղերի թեմայի հետ կապված հայաստանյան իշխանությունների կողմից արվող...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատակիցները դիմումներ են ներկայացնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է. աշխատակիցները, իրար հաջորդելով, դիմումներ են...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Փաստ». Չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նա հանդիպել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը ՔԿ-ն հարցեր է տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն իրազեկել է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերությունը գնումների պաշտոնական կայքում հրապարակել է, թե որքան գումար է...
Աղբյուր` Panorama.am
Օրվա թեմա
08:33 28/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի
08:30 27/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի
08:30 26/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ երեքշաբթի

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}