Սելֆին օգտակար է ինքնագնահատականի բարձրացման համար
FitRated ֆիթնես ակումբի ներկայացուցիչները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ սելֆի անելը օգտակար է հոգեկան առողջության պահպանման համար։ Վեստի.ռու կայքը, հղում անելով Elite Daily-ին, գրում է, որ վերուծաբանները հարցում են անցկացրել ավելի քան 1000 ամերիկացու շրջանում այն մասին, թե որքան հաճախ են նրանք հեռախոսով լուսանկարվում։
Հետազոտողները մասնակիցներին բաժանել են երեք խմբի։ Առաջին խմբում այն մարդիկ են, ովքեր սոցցանցերից չեն օգտվել, և, համապատասխանաբար, սելֆի չեն արել։ Երկրորդ խմբում այն մարդիկ են, ովքեր «Ֆեյսբուք», «Թվիթեր», «Ինսթագրամ» սոցիալական կայքերից օրը երկու ժամից ավելի չեն օգտվել, ամսվա ընթացում 1-2 լուսանկար են հրապարակել։ Երրորդ խմբի մարդիկ ավելի քան 3 ժամ անցկացրել են սոցկայքերում և ամեն 30 օրը մեկ հրապարակել են նույնքան սելֆի։
Պարզվել է, որ ամենաբարձր ինքնագնահատականն ունեցել են նրանք, ովքեր ավելի շատ սելֆի են արել, քան մյուսները և ավելի շատ են օգտվել սոցկայքերից։
«Մարդիկ, ովքեր ուշադիր հետևում են ուրիշների կյանքին, ավելի խիստ են վերաբերվում իրենց սեփական արտաքինին, քանի որ մշտապես համեմատում են իրենց ուրիշների հետ»,-ասել են հետազոտողները։
Վերլուծաբանները գրում են, որ գլխավորը հասկանալ, թե կոկրետ ինչի համար է մարդ լուսանկարվում։ Որքան գիտակցաբար է կատարվում լուսանկարի ընտրությունը, որն օգտատերը պատրաստ է կիսվել ուրիշների հետ, այնքան ավելի շատ է նա հետևում սեփական արտաքինին և որպես հետևանք՝ իրեն ավելի վստահ է զգում։
Հարակից հրապարակումներ`
- Սկանդալային սելֆիից հետո հանդիպել են «Միսս Իրաքն» ու «Միսս Իսրայելը»
- Կանադայում կամրջի վրա սելֆի անող զբոսաշրջիկների են ձերբակալել
- Կաննի փառատոնի տնօրենը՝ կարմիր գորգի վրա սելֆիի արգելքի մասին
- Գլենդելում սելֆիի թանգարան է բացվել
- Սելֆին դրդում է դիմել պլաստիկ վիրահատության
- «Սելֆին ժամանակակից արվեստի ամենաժողովրդավար ժանրն է»
- Ուորխոլի «Առաջին սելֆին»-ն հնարավոր է վաճառվի 7 միլիոն ֆունտով