Իրավունք 17:00 01/08/2018 Հայաստան

Առերևույթ չարաշահումներ են բացահայտվել Շիրակի մարզի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում

Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների աշխատակիցների կողմից սոցիալական նպաստների  տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումների փաստերով:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Արթիկի տարածաշրջանի 19 բնակիչների կողմից ներկայացված հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության  Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ  Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետների կողմից 2007-2018թթ. ընկած ժամանակահատվածում սոցիալական անապահովության նպաստից օգտվող քաղաքացիների օգտին ընտանիքի կազմի մասին ներկայացված դիմում-հայտարարագրում նշված տվյալների հավաստիության վերաբերյալ ընտանեկան նպաստ նշանակելու առաջարկություն կատարելու, այդ կապակցությամբ դրական եզրակացություն տալու, ծրագրային մեթոդով ընտանիքի անապահովության միավորը որոշելու, նպաստի նշանակման մասին կարգադրությունը գործակալության պետի հաստատմանը ներկայացնելու, նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց անձամբ պահանջել և նրանցից ստացել են ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝  4.970.500 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:

Փաստի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում  ՀՀ քրեական օրենսգրքի 3111 -րդ հոդվածի 1-ին մասով, 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 3111-րդ հոդվածի 4-րդ  մասի 2-րդ կետով  և 3121-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:

Բացի դրանից, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ստացվել են «Գյումրի-2» սոցիալական աջակցության տարածքային բաժնի  աշխատակցների կողմից ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու վերաբերյալ հաղորդումներ:

Այդ հաղորդումների հիման վրա Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում նախապատրաստվել են նյութեր, և ձեռք են բերվել բավարար տվյալներ, որ «Գյումրի-2» ՍԱՏ բաժնի աշխատակիցները 2016-2018թթ. տարբեր ժամանակահատվածներում, անապահով ընտանիքներին հասանելիք նպաստները ստանալու համար պահանջել և ստացել են ապօրինի վարձատրություն:

Մասնավորապես Գյումրի քաղաքի բնակչուհի Ա. Ս.-ի ընտանիքի նպաստի գործը վարող «Գյումրի-2» ՍԱՏ բաժնի մասնագետը ընտանիքի կազմի մասին ներկայացված դիմում-հայտարարագրում նշված տվյալների հավաստիության վերաբերյալ ընտանեկան նպաստ նշանակելու առաջարկություն կատարելու, այդ կապակցությամբ դրական եզրակացություն տալու, ծրագրային մեթոդով ընտանիքի անապահովության միավորը որոշելու, նպաստի նշանակման մասին կարգադրությունը գործակալության պետի հաստատմանը ներկայացնելու, նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց անձամբ պահանջել և ստացել է 40.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն: Բացի դրանից, 2018 թվականի հունիսի 26-ին՝ հերթական տարում Ա. Ս.-ի ընտանիքը  փաստագրելու համար «Գյումրի-2» ՍԱՏ բաժնի աշխատակցուհին, նույն նպատակով և պատճառաբանությամբ, Ա. Ս.-ից պահանջել է 60.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն, հայտնելով, որ հակառակ դեպքում ընտանիքի նպաստի վճարումը կդադարեցնի և 2018 թվականի հուլիս ամսից իրենց նպաստ չի վճարվի:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բացի վերոգրյալից Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իրենց ընտանիքը 2016 թվականի օգոստոսի 24-ին, երբ հերթական տարվա փաստագրում անցնելու համար ներկայացել է «Գյումրի-2» ՍԱՏ բաժնի իրենց ընտանիքի նպաստի գործը վարող մասնագետ Ս.-ի մոտ և ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթեր, «Գյումրի-2» ՍԱՏ բաժնի աշխատակցուհին, Ա. Հ.-ին նպաստի տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց պահանջել է 2 ամիսների նպաստի գումարը՝ 59000 ՀՀ դրամ:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից առանձնապես զգալի չափերի ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու հանցագործության հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 1-ին մասի և 3121 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր:

Երեք քրեական գործերի նախաքննությունն հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

Ծանուցում.  ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:32
Չեխիայում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի 36 նոր դեպք
Չեխիայի Հանրապետությունում երկու օր է՝ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան ոչ մի դեպք չի գրանցվել, հայտնում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
12:24
Հասարակական կազմակերպությունները պահանջում են կիրառել երկշաբաթյա խստացված կարանտին
Ութ հասարակական կազմակերպություններ Հայաստանի  կառավարությանն ու պարետ Տիգրան Ավինյանին առաջարկում են առաջիկա 14 օրվա համար սահմանել խիստ...
Աղբյուր` Panorama.am
12:19
Աշխարհի լավագույն կատարողներն իրենց գիտելիքներն են փոխանցում հայ երաժիշտներին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Մաեստրո» խորագիրը կրող վարպետաց դասերի երրորդ պարապմունքը վարեց մեր ժամանակների...
Աղբյուր` Panorama.am
12:12
Արամ Առաջին. Վայ մեզ, երբ պատմական իրողությունները փոշիների տակ պահենք
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսը Հայաստանի առաջին Հանրապետության անկախության տոնի առիթով հղել է Հայրապետական պատգամ։
Աղբյուր` Panorama.am
12:05
Իրանում տղամարդն այրել է քրոջ տունը, որն ամուսնացել է առանց նրա համաձայնության
Իրանում այրվածքներից մահացել է 18-ամյա մի աղջիկ, երբ եղբայրն այրել է նրա տունը։ Այս մասին, ինչպես գրում է Regnum-ը, մայիսի 28-ին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
11:57
Կարանտինի ընթացքում Ֆրանսիայում աճուրդների վաճառքը նվազել է 80% -ով
Ֆրանսիական պատկերասրահներն ու աճուրդային տները սկսում են բացվել՝ հետևելով սոցիալական հեռավարությունը պահելու միջոցառումներին։ artguide.com-ի...
Աղբյուր` Panorama.am
11:50
ԱՄՆ նախագահը պատրաստվում է սոցցանցերի մասին օրենք ստորագրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է սոցիալական ցանցերի գործունեության վերաբերյալ հրամանագիր ստորագրել, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
11:44
Վլադիմիր Գասպարյան. Ոչ մեկին չեմ ուզում վախեցնել, բայց թվերի սիմվոլիզմ կա
Տագնապ կա, որ հանրության բարոյական անկումը, բանակի անվանարկումը, Եկեղեցու մերժումը չկանգնեցնելու դեպքում նորից աղուհացով դիմավորելու ենք ինչ-որ մեկի բանակին:
Աղբյուր` Panorama.am
11:40
Առաջիկա 10 օրերի ընթացքում Վրաստանում կբացվեն տուրիստական օբյեկտները, այնուհետ գիշերային ակումբները
«Առաջիկա 10 օրերի ընթացքում 99%-ով կբացվեն տուրիստական օբյեկտները, վստահ եմ, դրան կհետևի գիշերային ակումբների բացումը»,- այս մասին...
Աղբյուր` Panorama.am
11:32
Կորոնավիրուսից ապաքինված Անդրեա Բոչելին արյան պլազմա է հանձնել
Աշխարհահռչակ իտալացի տենոր Անդրեա Բոչելին արյան պլազմա է հանձնել Պիզայի հիվանդանոցներից մեկում՝ բժշկական հետազոտությունների անցկացման համար:...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ըստ CNN-ի, Պենտագոնը պատրաստ է 125 միլիոն դոլար օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Պենտագոնը տեղեկացրել է Կոնգրեսին, որ Ուկրաինայի կառավարությունը անհրաժեշտ առաջընթաց է արձանագրել հիմնական բարեփոխումներում, և, հետևաբար, կարող է...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հունաստանը հերքում է COVID-19-ի դեմ բնակչության պատվաստումների մասին տեղեկությունները
Հունաստանը հերքել է տեղեկությունները, թե երկրում հունիսի 1-ից կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութեր են կիրառվելու, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
11:14
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծած հատուկ...
Աղբյուր` Panorama.am
11:09
28.05.2020. Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 15 մահ է գրանցվել
Մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան...
Աղբյուր` Panorama.am
11:02
Օդերևութաբանները խոստանում են անոմալ թեժ ամառ
Անսովոր շոգ ամառ է սպասվում հյուսիսային կիսագնդի երկրներին. Այս մասին նախազգուշացնում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը, գրում...
Աղբյուր` Panorama.am
10:56
ԵԱՏՄ երկրները մինչև օգոստոսի 1-ը կքննարկեն ապրանքների ազատ տեղաշարժի հարցը
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը պետք է առաջարկություններ ներկայացնեն Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
10:46
«Զվարթնոց»-ում ռումբ չի հայտնաբերվել
Այսօր ժամը 01։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրված։...
Աղբյուր` Panorama.am
10:41
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 357 հազարը
Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 357 հազարը: Այս մասին են վկայում Worldometers-ի տվյալները։ Մայիսի 28-ի դրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասներկու տարվա մեջ առաջին անգամ Իրանում փոխարինվել է խորհրդարանի ղեկավարը
Իրանի խորհրդարանի նոր ղեկավարն է Թեհրանի նախկին քաղաքապետ, ոստիկանության նախկին ղեկավար և զինվորական Մոհամմադ-Բաղեր Հալիբաֆը: Ըստ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
10:29
Հայաստանի քաղաքական վերնախավն ու հոգևոր դասը Սարդարապատի հուշահամալիրում են
Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության հռչակման 102 -ամյակը։
Աղբյուր` Panorama.am
10:25
Ավետիք Չալաբյան. «Իմ քայլի» պատգամավորները նման են խորտակվող նավին շղթաներով կապված նավաստիների
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն  անդրադարձել է երեկ ԱԺ-ում «Հանրաքվեի մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Սերժ Սարգսյան. Պատմության դասերից մեկն էլ հերոսներին ժամանակին գնահատելն է
«Հույսը չպետք է դնել միայն ամենաարդար ժամանակի վրա: Անհրաժեշտ է հետևություններ անել անցյալի դասերից` չկրկնելու համար նախկին սխալները»։
Աղբյուր` Panorama.am
10:16
Փաշինյան. Հավատացած եմ՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։ Վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում ասված է....
Աղբյուր` Panorama.am
10:13
Արցախի նախագահ. Ավարայրից մինչև Սարդարապատ և Շուշի մեր բոլոր հաղթանակների խորհուրդը մեկն է
Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:...
Աղբյուր` Panorama.am
10:10
Աշխատանքի պահին մահացել է ՀԿԵ էլեկտրամեխանիկը
Մայիսի 26-ին, ժամը 16-ի սահմաններում դժբախտ պատահարի հետևանքով, Հրազդան-Չարենցավան հատվածի կոնտակտային ցանցում պլանային աշխատանքների կատարման...
Աղբյուր` Panorama.am
10:06
Էլինար Վարդանյան. Իշխանությունները պետք է ազնիվ լինեն, և արձանագրեն, որ համավարակի դեմ պայքարը ձախողել են
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանն իր հոդվածում գրում է. «Առողջապահության նախարարի խոսնակը...
Աղբյուր` Panorama.am
10:00
Ամերիկյան մեկ այլ պատվաստանյութ փորձարկվում է Ավստրալիայում
Ամերիկյան բիոտեխնոլոգիական Novovax ընկերությունը սկսել է  կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումներ Ավստրալիայում կամավորների...
Աղբյուր` Panorama.am
09:51
Անհայտ անձը պոկել է Ստամբուլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու խաչը
Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա հարձակում է տեղի ունեցել։ Անհայտ անձը մայիսի 23-ն վայրագորեն...
Աղբյուր` Panorama.am
09:45
Նոր Զելանդիայի հիվանդանոցներում կորոնավիրուսով այլևս ոչ մի հիվանդ չկա
Նոր Զելանդիան հիվանդանոցներում կորոնավիրուսով ոչ մի հիվանդ չունի և հինգ օր է, ինչ նոր դեպք չի հայտնաբերել։ Այս մասին, Daily Mail-ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
09:39
53 պացիենտ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում. Թորոսյան
Ծանր վիճակում գտնցող 271 պացիենտ ունենք, ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա տեղեկացրել է, որ ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}