Նինոծմինդա-Հայաստան ճանապարհը վերանորոգվում է
Արդեն մի քանի օր է վերանորոգման աշխատանքներ են ընթանում Նինոծմինդա-Հայաստան ճանապարհին։ Ներկա դրությամբ հիմքից քանդվում է հին ճանապարհը, նորը կառուցելու նպատակով:
Jnews-ի հաղորդմամբ, Նինոծմինդա-Հայաստան Ճանապարհի հիմնովին վերանորոգման համար Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհների վարչությունը հայտարարել էր տենդեր-մրցույթ:
Մրցույթին մասնակցել են երկու կազմակերպություն, հաղթել է «Սաքմիլսադենմշենի» ընկերությունը։ Տենդեր-մրցույթի նախնական գումարը կազմել է 15 694 053.00 լարի, սակայն աշխատանքները իրականացնողը հաղթել է 13 808 673 լարիով։
Կվերանորոգվի Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհի 98-112 կմ հատվածը։ Ճանապարհի այս հատվածը շատ վատ վիճակում էր գտնվում։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է սույն թվականի հուլիսի 6-ին։ Աշխատանքները սկսվել են պայմանագիրը կնքելուց հետո և ավարտվելու են 15 ամսվա ընթացքում, մինչև 2019 թվականի նոյեմբերի 6-ը։