Հասարակություն 18:12 06/08/2018 Հայաստան

«Սանիթեք»-ի պատասխան նամակը՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներին

«Սանիթեք» ՍՊԸ-ն բաց նամակ է հրապարակել՝ ի պատասխան օգոստոսի 1-ին Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանի և Անի Սամսոնյանի՝ ընկերությանը փոխանցած գրությանը։

Նամակում ասված է.

«Սույն թվականի օգոստոսի 1-ին Երևանի ավագանու անդամներ Դավիթ Խաժակյանի և Անի Սամսոնյանի կողմից «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղին փոխանցվել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության բլանկով 01.08.2018թ-ի ամսաթվով անստորագիր գրություն, որի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

Երևան քաղաքի աղբահանության կազմակերպումը մշտապես կատարվել և կատարվում է Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի պահանջներին համապատասխան, իսկ առկա թերությունները հստակորեն արձանագրվում են և մշտապես միջոցներ են ձեռնարկվում աղբահանության աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու և արձանագրված խնդիրները բացառելու համար:

Ներկայումս մեր ընկերության կողմից մշակվել են Երևան քաղաքի աղբահանության խնդիրների կարգավորման կարճաժամկետ և երկարաժամկետ պլաններ, որոնց համաձայն իրականացվում և իրականացվելու են հետևյալ քայլերը.

Կարճաժամկետ.

Աղբավայրերի հետ կապված խնդիրների, ընկերության տրանսպորտային միջոցների և աղբամանների վնասման հետևանքով խիստ անհրաժեշտություն է առաջացել նոր տրանսպորտային միջոցների և աղբամանների ներգրավման համար, որի հետ կապված ներկայումս հետևյալ միջոցներն են ձեռնարկվում.
• վարձակալության հիմունքներով ժամանակավոր տրանսպորտային միջոցների ներգրավվում,
• հնարավորինս կարճ ժամկետներում աղբամանների նոր խմբաքանակի ավելացում,
• ղեկավարության և անձնակազմի արտաժամյա աշխատանք՝ ապահովելով խնդիրների մոնիտորինգը և ըստ առաջնահերթության լուծումը:
Անհրաժեշտ է հաշվի առնել, որ տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր չէ մշտապես ապահովել ամբողջ քաղաքում աղբի իսպառ բացակայությունը, ինչը նախատեսված է նաև պայմանագրով:

Երկարաժամկետ.

Չնայած այն հանգամանքին, որ Ընկերությունը ահռելի վնասներ է կրում և խիստ անհրաժեշտություն կա վերանայել պայմանագրի պայմանները, Ընկերության բաժնետերերը նախատեսում են ստեղծված իրավիճակը արմատապես փոխելու համար կատարել լրացուցիչ ներդրումներ հետևյալ ուղղություններով.

• Նոր աղբամանների ձեռքբերում,
• Նոր աղբատար մեքենաների ձեռքբերում,
• Առկա տրանսպորտային պարկի ամբողջական վերանորոգում:
Նշված միջոցները, ինչպես նաև ստորև նշված խնդիրների հարթումը կերաշխավորի Երևան քաղաքում աղբահանության և սանինտարական վիճակի այն բարձր մակարդակը, որը ցանկանում ենք տեսնել բոլորս:

Հարկ ենք համարում նշել, որ ներկայումս առկա թերությունները և խնդիրները ունեն թե սուբյեկտիվ, թե օբյեկտիվ պատճառներ, մասնավորապես.

• Աղբավայրերը գտնվում են ոչ պաշտաճ վիճակում և չեն ապահովվում աղբահանության իրականացման համար բավարար պայմաններ,
• Աղբավայրերի ճանապարհների վիճակը չի համապատասխանում որևէ ստանդարտների և մշտապես վնաս է հասցնում ընկերության տրանսպորտային միջոցներին, որոնք նախատեսված չեն նման ճանապարհներով անցնելու համար:
• Աղբամաններ է նետվում դրանց համար չնախատեսված տեսակի աղբ, ներառյալ՝ շինարարական, ինչը ևս վնասում է ընկերության տրանսպորտային միջոցները:
• Մշտապես վնասվում են ընկերությանը պատկանող աղբամանները, ինչը լուրջ վնաս է հասցնում ընկերության թե գործառնական, թե ֆինանսական վիճակին: Ընկերությունը կրել է շուրջ 700.000 ԱՄՆ դոլարի վնասներ այրված աղբակղերի պատճառով:
• Քաղաքում բազմաթիվ են դեպքերը, երբ աղբը նետվում է աղբամաններից դուրս և դրա համար չնախատեսված վայրում: Կից ներկայացվում են նկարներ ներկայացված խնդրի վերաբերյալ:
• Ընկերության աղբարկղերի դիմաց ավտոմեքենաների կայանումը խոչընդոտում է ընկերության գործունեությանը: Այս խնդիրը պետք է քննարկվի համապատասխան պետական մարմինների հետ խնդրին մշտական լուծում տալու համար:
• Բակերում առկա արգելափակոցների պատճառով Ընկերության աղբատար մեքենաները ծախսում են երկար ժամանակ, նշված արգելափակոցները խոչընդոտում են պատշաճ աղբահանությանը:
• Ընկերությունը երկար ժամանակ է ծախսում նաև սուպերմարկետների, խանութների և այլ ձեռնարկությունների կողմից գեներացված աղբի հեռացման համար:
• Քաղաքում առկա աղբամուղերի փակման և աղբամաններով փոխարինման հարցը ևս շատ կարևոր է:
• Քաղաքապետարանի կողմից տեղադրված փոքր աղբամանները պարբերաբար խանգարում են ընկերության գործունեությանը: Ամբողջ աշխարհում քաղաքապետարանի աղբարկղերը նախատեսված են ծխախոտի, շշերի, թղթի համար: Կից ներկայացվում են նկարներ վերոգրյալի վերաբերյալ:
• Պայմանագրով սահմանված են աղբահանության իրականացման ժամային և այլ սահմանափակումներ, որոնք օրեցoր ավելացող աղբի պայմաններում հնարավորություն չեն տալիս օպերատիվ իրականացնել աղբահանություն:

Վերը նշված և մի շարք այլ խնդիրներով մեր ընկերությունը բազմաթիվ անգամ դիմել է Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով աջակցել վերը նշված խնդիրների հարթմանը, այդ թվում՝ աղբամանների կիրառման նկատմամբ խիստ վերահսկողության, աղբավայրի հարցի լուծման և պայմանագրի վերանայման միջոցով: Մինչ այսօր մեր ընկերությունն արդյունավետ աշխատել է Երևանի քաղաքապետարանի հետ առկա խնդիրների լուծման շուրջ:

Չնայած վերը նշված խոչընդոտներին՝ «Սանիթեք» ընկերությունը՝ ի դեմս իր բաժնետերերի և ամբողջ անձնակազմի փորձում է անել հնարավոր ամեն բան լավագույնս մատուցելու իր ծառայությունները Երևան քաղաքի բնակիչներին և ապահովելու քաղաքի մաքրությունն ու բարեկեցությունը:

Միևնույն ժամանակ վստահ ենք, որ մինչ օրս «Սանիթեք» ընկերության կողմից թույլ չեն տրվել պայմանագրային այնպիսի խախտումներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ պայմանագրի լուծման համար»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:35
Հայաստանում գրանցվել է լրագրողների և ԶԼՄ-ների ներգրավածությամբ դատական հայցերի աննախադեպ հոսք
Այս տարվա երրորդ եռամսյակում շարունակվել են լրագրողների և լրատվամիջոցների ներգրավածությամբ նոր դատական հայցերի աննախադեպ հոսքը: Այդ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Ծառուկյան. Եթե պարզվի անհիմն է, Բաբայանին ձերբակալողները պետք է պատասխան տան
«Մենք պետք է տեսնենք հիմնավորումները, թե ինչի համար են մարդուն ձերբակալել, հանցակազմ կա՞, թե՞ ոչ», - ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
12:20
Գագիկ Ծառուկյան. Աշխատավարձի թաքուն բարձրացումը վիրավորական է
«Ես ուզում եմ, որ ժողովրդի սպասելիքները իրականան, փոփոխություններ լինեն, ինձ ճիշտ հասկացեք»,- այս մասին հայտարարել է ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
12:17
Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի տարբերանշանը
տարբերանշանն առանց Էֆելյան աշտարակի է
Աղբյուր` Panorama.am
11:22
Ընդդիմադիր խմբակցությունների մի շարք օրինագծեր լիագումար նիստերի օրակարգ չընդգրկվեցին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած մի շարք օրինագծեր այսօր չանցան լիագումար նիստերի օրակարգը։ Խորհդարանը մերժեց ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
11:08
Փաշինյան. Պլանավորում ենք մինչև տարեվերջ 140 հա տարածքի վրա շուրջ 500 հազար տնկի տնկել
«Բնապահպանական խնդիրների լուծումը և մասնավորապես անտառների պահպանումն ու վերականգնումը մեր կառավարության գործունեության...
Աղբյուր` Panorama.am
10:57
ԵԱ. Սևակ Նիկողոսյանը զրո է ստացել
Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Նիկողոսյանը հաջողության չի հասել Բուխարեստում շարունակվող ծանրամարտի Մ-20 և Մ-23 Եվրոպայի առաջնությունում:...
Աղբյուր` Panorama.am
10:52
Դանիել Իոաննիսյան. Նախարարների աշխատավարձի գաղտնի բարձրացումը խայտառակություն է և օրենքի ոտնահարում
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով...
Աղբյուր` Panorama.am
10:34
Արա Զոհրաբյան. Արսեն Բաբայանի ձերբակալումը շատ հարցեր է առաջացնում
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ձերբակալելու փաստին արձագանքել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Եվրոպական խորհրդարանում սոցիալ-դեմոկրատները պահանջում են դադարեցնել բանակցություններն Ադրբեջանի հետ
Եվրոպական խորհրդարանի Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք քաղաքական խումբը պահանջում է դադարեցնել Ադրբեջանի հետ բանակցույունները՝...
Աղբյուր` Panorama.am
10:20
Փրկարար ծառայության տնօրենն ազատվել է պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատվել է Արտակ Նահապետյանը: «Ղեկավարվելով «Պետական...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ճապոնիայի կայսրը պաշտոնապես ստանձնեց գահը
Ճապոնիայի կայսր Նարուհիտոն պաշտոնապես ստանձնեց գահը։ Այս մասին հայտնում է Gazeta-ն: Կայսրը գահը ստանձնեց պաշտոնական  արարողության...
Աղբյուր` Panorama.am
10:16
21 հարց ԱԺ հերթական քառօրյայում
Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը։ Օրակարգում ընդգրկված է 21 հարց, որոնց թվում է նաև «Ազգային անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
10:14
Իշխանյան. Արսեն Բաբայանը բանտում է այն պատճառով, որ ՍԴ նախագահը հրաժարական չի տալիս
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը դարձավ նոր Հայաստանի հինգերորդ քաղբանտարկյալը։ Նման պնդում է արել հրապարակախոս Վահան...
Աղբյուր` Panorama.am
10:09
Լուկա Մոդրիչը «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկում չէ
Ֆրանսիական France Football պարբերականը նախօրեին  հրապարակել է 2019 թվականի արդյունքներով «Ոսկե գնդակ» մրցանակի 30 հավակնորդների...
Աղբյուր` Panorama.am
10:00
Թրամփը, քրդերը և փոքր պետությունների անվտանգության խնդիրները
Այսօր համատարած ընկալում կա, որ ԱՄՆ, ավելի ճիշտ նախագահ Թրամպը դավաճանել է իր երբեմնի դաշնակից Սիրիայի քրդերին, թողել նրանց դեմ առ դեմ...
Աղբյուր` Panorama.am
09:57
Նեթանյահուն չկարողացավ կառավարություն կազմել. ի՞նչ է լինելու
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չկարողացավ կառավարություն ձևավորել և մանդատը վերադարձրել է նախագահ Ռեուվեն Ռիվլինին: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
09:53
Թրամփը չեղակրեց իրեն պատկանող գոլֆային համալիրում G7 գագաթաժողովի անցկացման որոշումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան մի շարք գրառումներում նշել է, որ չեղարկել է 2020 թ. Մեծ Յոթնյակի գագաթաժողովի անցկացումը իրեն պատկանող...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Փաստ». Մոսկվայում հանդիպել են ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, օրերս Մոսկվայում հանդիպել են ՀՀ նախկին գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Իրատես». Արթուր Դավթյանի գլխին սև ամպեր են կուտակվո՞ւմ
«Իրատես» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխին սև ամպեր են կուտակվում: Ժամանակին Նիկոլ Փաշինյանին...
Աղբյուր` Panorama.am
09:48
«Հրապարակ». Ի տարբերություն Արթուր Վանեցյանի, անխոնջ միջոցառումներ է ձեռնարկում իշխանությունների «հակառակորդների» նկատմամբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր մեկնարկող ԱԺ քառօրյայի ամենաինտրիգային հարցը «Լուսավոր Հայաստանի» կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:47
«Ժողովուրդ». ԱԺ հերթական քառօրյան հնարավոր է, այսօր կամ վաղը սպառի օրակարգը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Քառօրյան՝ մեկ-երկու օրում… Այսօր մեկնարկած Ազգային ժողովի հերթական քառօրյան, հնարավոր է,...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Ժողովուրդ». Վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով շատ քրգործեր կարճվում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Հրապարակ». Արման Բաբաջանյանի օրինագծի հետ առանձնապես շատ մեծ հույսեր չեն կապում
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իշխանություններն առանձնապես շատ մեծ հույսեր չեն կապում Արման Բաբաջանյանի օրինագծի հետ, քանի...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Փաստ». Մխիթար Հայրապետյանն ամեն ձևաչափում հասցնում է կատարել ու կազմակերպել աշխատանքները, բացի Եվրանեսթից
«Փաստ» թերթը գրում է. ««Ամիսներ առաջ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի ու մի շարք այլ հարցերի մշտական հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Իրատես». ֆեյսբուքյան պատուհանից երկրի վիճակին հետևող իշխանության ներկայացրած ցուցանիշները միայն թղթի վրա են համոզիչ
«Իրատես» թերթը գրում է. «Ոչ վաղ անցյալում, իշխանությանը քննադատելիս, նախկին ընդդիմադիրներն ասում էին, թե իշխանության ու...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Ժողովուրդ». Ի՞նչ կոռումպացվածության և թայֆայության մասին է խոսքը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը հոկտեմբերի 18-ին հայտարարեց, որ դիմել է...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Փաստ». «Ձեզ հազար անգամ ասացի՝ ինչ պետք է անել, դուք նորից ձերը պնդեցիք». Վահե Գրիգորյանը «մուննաթ» է եկել
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ՍԴ շուրջ ընթացող գործընթացները իշխանությունների համար...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Հրապարակ». Օսիպյանի կադրերը հեռանում են. ոստիկանությունում բուռն փոփոխություններ են տեղի ունենում
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին ոստիկանությունում բուռն կադրային փոփոխություններ են տեղի ունենում։ Երեկ մեր...
Աղբյուր` Panorama.am
09:33
Ճաշի շուրջ վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ
ՌԴ Նիժեգորոդսկի մարզի Սարով քաղաքի բնակչուհին դանակահարել է  իր հետ բնակվող տղամարդուն, որը քննադատել էր կնոջ պատրաստած ուտեսները։ Ռիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել
12:12 15/10/2019

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}