Գլխավոր դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պատգամավորների միջնորդությունը
Գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների միջնորդությունը: Panorama.am-ին տեղեկացրեց Գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը»,-ասաց Արևիկ Խաչատրյանը:
Հարցին, արդյոք Դատախազությունը ստացել է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորների միջնորդությունը, Ա. Խաչատրյանն ասաց, որ առայժմ կարող է խոսել միայն ՀՀ ԱԺ պատգամավորների ներկայացրած միջնորդության արդյունքի մասին:
Դատախազությունը հրապարակել է նաև անձնական երաշխավորագիր ներկայացրած պատգամավորների անունները.
1. Արա Բաբլոյան
Արփինե Հովհաննիսյան
Էդուարդ Շարմազանով
Վ. Հարությունյան
Միհրան Հակոբյան
Կարինե Աճեմյան
Ջեմմա Բաղդասարյան
Կնյազ Հասանով
Արսեն Միխայլով
Արմեն Աշոտյան
Անդրանիկ Հարությունյան
Արամ Հարությունյան
Հարություն Կարապողոսյան
Աշոտ Արսենյան
Հակոբ Հակոբյան
Կարեն Ավագյան
Արաիկ Հովհաննիսյան
Վահրամ Բաղդասարյան
Ռոբերտ Սարգսյան
Շուշան Սարդարյան
Հերմինե Նաղդալյան
Մարգարիտ Եսայան
Արտաշես Գեղամյան
Նաիրի Սահակյան
Գագիկ Մելիքյան
Ռուստամ Մախմուդյան
Արայիկ Գրիգորյան
Սամվել Նիկոյան
Շուշան Պետրոսյան
Հայկ Բաբուխանյան
Գալուստ Սահակյան
Սամվել Ֆարմանյան
Խոսրով Հարությունյան
Միհրան Պողոսյան
Իշխան Զաքարյան
Կարեն Բեքարյան
Ռուզաննա Մուրադյան
Արթուր Գևորգյան
Կորյուն Նահապետյան
Տաճատ Վարդապետյան
Կարեն Կարապետյան
Ավետ Սարգսյան
Արմենուհի Կյուրեղյան
Ռոմիկ Մանուկյան
Ռուզաննա Առաքելյան
Հարակից հրապարակումներ`
- Արցախցի պատգամավորները դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությամբ
- Դատախազությունում ստացել են Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պատգամավորների երաշխավորագիրը
- Չկա այնպիսի փաստ, որ Քոչարյանը անհանգստանա. Սողոմոնյան
- ՀՔԾ պետ․ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը պետք է մնա նույնը