«Սանիթեք» ընկերությունը տուգանվել է աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար
Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության և վարչական շրջանների համապատասխան ծառայությունների կողմից հուլիս ամսին իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքեր, որոնց մասով «Սանիթեք» ընկերությանն ուղղարկվել են «Համապատասխանության մասին ծանուցումներ» և սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար:
Քաղաքապետարանից հայտնում են, որ ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել ծանուցումներով սահմանված ժամկետներում, որի հիման վրա, պայմանագրին համապատասխան, թողարկվել է «Ծառայությունների ձախողման մասին» ծանուցում և սահմանված կարգով հուլիս ամսվա կատարողականից պահվել է տուգանք՝ 12.000.377 դրամի չափով:
«Սանիթեք» ընկերությանը նաև զգուշացվել է, որ ծառայությունները պայմանագրին համապատասխան և պատշաճ չիրականացնելու դեպքում կկիրառվեն պայմանագրով սահմանված ավելի կոշտ միջոցներ:
Հարակից հրապարակումներ`
- Աղբամաններում հրդեհների բռնկման կտրուկ աճ է գրանցվել. ԱԻ փոխնախարար
- «Սանիթեք»-ի պատասխան նամակը՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներին
- Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը աղբահանության աշխատանքների ուղղությամբ
- «Ելք» խմբակցության անդամները «Սանիթեք»-ին ներկայացրեցին իրենց պահանջները
- Նոր աղբահավաք մեքենաները 2-3 շաբաթվա ընթացքում Երևանում կլինեն. «Սանիտեք»-ի տնօրեն
- «Սանիթեք». Երկուշաբթի օրվանից կշահագործվեն ինչպես վերանորոգված, այնպես էլ՝ նոր աղբատարեր
- «Սանիթեք». Ընկերությունն այս պահին կարգավորում է աղբահանության գրաֆիկում գրանցված խափանումները
- «Վեոլիա ջուր»-ն ու «Սանիթեք»-ը պետք է ուղերձները հստակ ստանան՝ մենք այդքան էլ գոհ չենք իրենց գործունեությունից. վարչապետ
- «Սանիթեք»-ում ճգնաժամային պլան են մշակել՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար