Իրավունք 08:44 08/08/2018 Հայաստան

Արտակ Զեյնալյան. Պետք է բացառել փաստաբանների դեմ ուղղված ատելության ալիքը

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբաններին վիրավորելու վերաբերյալ։

«Արդարադատության նախարարությունը հարկ է համարում անդրադառնալ վերջին շրջանում հանրության մեջ տարածում ստացած ատելության դրսևորումներին և վիրավորանքի ու զրպարտության սահմանագիծը հատող քննադատություններին՝ ուղղված որոշ քրեական գործերով որպես պաշտպան ներգրավված փաստաբանների դեմ: Ժողովրդավարական և իրավական պետությունում, որի կառուցմանն են ուղղված բոլորիս համատեղ ջանքերը, իրավաբանական օգնության, այդ թվում՝ քրեական գործով պաշտպանության իրավունքն արդարադատության հիմնասյունն է: Մարդու իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ: Իրավաբանական օգնությունը տրամադրվում է ցանկացած անձի՝ անկախ անձի կարգավիճակից, մեղսագրվող հանցանքի բնույթից, նախկինում զբաղեցրած պաշտոնից, նրա կողմից իրականացրած գործունեությունից և այլ հանգամանքներից: Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ժողովրդավարական պետության ու հասարակության հիմնաքարերից է, ինչպես նաև կայուն և հաշվետու պետական համակարգ ունենալու գրավականը:

Ինչ վերաբերում է մեղադրյալի իրավունքների պաշտպանությանը, ապա նշված դեպքերում առանց որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հնարավոր չէ ապահովել ոչ անձի իրավունքների պաշտպանությունը, ոչ էլ արդարադատության իրականացումը: Հարկ է նշել, որ Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Մինչև դատարանի կողմից կայացրած մեղադրական դատավճռի ուժի մեջ մտնելը յուրաքանչյուր մեղադրյալ համարվում է անմեղ, ուստի՝ փաստաբանը չի կարող ստանձնել դատավորի դերը և հրաժարվել որևէ անձի պաշտպանությունից՝ ելնելով նրա մեղավորության կանխավարկածից: Փաստաբանների կողմից կոնկրետ մեղադրյալի պաշտպանությունը ստանձնելուց հրաժարվելը կհանգեցնի արդար դատաքննության և արդարադատության մատչելիության իրավունքի կոպիտ ոտնահարման: Քրեական արդարադատությունը հիմնված է մրցակցության և գործառութային տարանջատման սկզբունքների վրա: Այլ կերպ ասած՝ դատավարության յուրաքանչյուր մասնակից պետք է ջանասիրաբար կատարի իր գործառույթը. դատախազը մեղադրի, դատավորը դատի, իսկ պաշտպանը՝ պաշտպանի իր վստահորդին օրենքով չարգելված միջոցներով և ելնելով նրա նպաստավոր շահերից: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի կառուցել իրավունքի գերակայություն և իրական ժողովրդավարություն:

Պատմության մեջ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ նույնիսկ մարդկության և խաղաղության դեմ հանցանքներ կատարելու մեջ մեղադրվող անձանց համար ապահովվել է իրավաբանական օգնությունը՝ ղեկավարվելով արդարադատության շահով: Հարկ է ընդգծել նաև, որ անթույլատրելի է պաշտպանի նույնացումը վստահորդին: Հայաստանի Հանրապետությունում գործում է անձնական պատասխանատվության սկզբունքը, այսինքն՝ որևէ այլ անձ չպետք է կրի մեղսագրվող արարքից բխող բացասական հետևանքները: Ուստի՝ պետք է բացառել փաստաբանների դեմ ուղղված ատելության ալիքն ու խոսքը, ինչը պայմանավորված է, ընդամենն, օրենքով հանրության անունից իրենց վրա դրված պարտականությունները կատարելով: Կառավարությունը կարևորում է փաստաբանների մասնագիտական գործունեության առանձնահատուկ դերը ժողովրդավարական հասարակություն կերտելու ճանապարհին և հայտնում է, որ այդ դերից բխող գործունեությանը խոչընդոտելը խաթարում է արդարադատության բուն էությունը: Կոչ եմ անում հանդուրժողականության, հարգանքի՝ մարդկային իրավունքների հանդեպ՝ ընդհանրապես, ու պատվի և արժանապատվության հանդեպ՝ մասնավորապես»,-գրել է Զեյնալյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:43
Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության պաշտոնատար անձինք
Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
20:39
Գագիկ Հարությունյան. Արտահերթ ընտրությունների անցկացումը իրավական-սահմանադրական ճգնաժամի հաղթահարման միակ ճանապարհն է
«Դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը երկրում ստեղծված ոչ միայն և ոչ այնքան քաղաքական, որքան...
Աղբյուր` Panorama.am
20:30
Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 22 մլն 911.3 հազար լիտր հանքային ջուր:...
Աղբյուր` Panorama.am
20:29
Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը Հայաստանի ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել Հայաստանի ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ։ Panorama.am-ին Վենետիկի...
Աղբյուր` Panorama.am
20:21
CW-ն «Դորիան Գրեյի դիմանկարի» մոտիվներով երգիծական սերիալ է նկարահանում
Շոուի գլխավոր հերոսը, ի տարբերություն գրական ստեղծագործության, կին է լինելու։
Աղբյուր` Panorama.am
20:12
4 մարդու մահվան պատճառ դարձած բեռնատարի վարորդին մեղադրանք է առաջադրվել
4 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք...
Աղբյուր` Panorama.am
20:06
Ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել
Ոստիկանության աշխատակիցները ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարն...
Աղբյուր` Panorama.am
20:02
«Գիշերը օպերային թատրոնում»
«Երևան օպերա 85» հոբելյանական համերգաշարը նվիրված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 85 -ամյակին:
Աղբյուր` Panorama.am
19:53
Վայքում «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող արյուն ներարկելու հետևանքով հիվանդի մահվան գործն ուղարկվել է դատարան
Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ի բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգին և բժիշկ-սերոլոգին մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
19:41
Փաշինյան. Ճանապարհ փակելն այնքան էլ ընդունելի բան չէ
«Հայաստանում բանը հասել է այնտեղ, որ հարևանը հարևանի հետ կռիվ է անում, դուրս են գալիս մեկը մի ճանապարհն է փակում, մեկը էն մի ճանապարհն է...
Աղբյուր` Panorama.am
19:23
Ալժիրում քաղծառայողներին արգելվում է նիկաբ կրել
Ալժիրի վարչապետ Ահմեդ Ույահյան քաղծառայողներին արգելել է նիկաբ հագնել, որով փակվում է դեմքը։ «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ վարչապետը...
Աղբյուր` Panorama.am
19:11
Պղնձաձուլարանի փակման հարցով Ավինյանը կհանդիպի Մեջլումյանին
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հայտնել է, որ Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված մենք լուծումներ են փնտրում և...
Աղբյուր` Panorama.am
19:02
Արարատ Միրզոյան. Գիտակցում ենք մարտահրավերը և մեզ վրա ենք վերցնում պատասխանատվությունը
«Թույլ տվեք շատ հստակ արտահայտվել, որ այսօր մեր Ազգային ժողովը չի ներկայացնում գրեթե ոչ մեկին»,-Վենետիկի հանձնաժողովի 116-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Հայ մարզիկները 4-րդ ոսկե մեդալն են նվաճել Թուրքիայում
Հայաստանը 4-րդ ոսկե մեդալն է նվաճել Թուրքիայում ընթացող բազկամարտի աշխարհի առաջնությունում: ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ մրցումների 4-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:42
Երևանը Հայաստանի գլուխն է, Սյունիքը՝ Հայաստանի ողնաշարը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Սյունքի մարզ: Մարզպետարանում հանդիպել է  համայնքների ղեկավարների հետ: Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:37
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը տոնում իր 85-ամյակը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 85-ամյակը: Այսօր մեկնարկեցին հոբելյանական միջոցառումները, դրանք կշարունակվեն մինչև...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ինչո՞ւ է Կամո Արեյանն ազատվել պաշտոնից
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ով այդ պաշտոնին էր 2003 թվականից, ազատվել է պաշտոնից։ Լուրը Panorama.am-ի հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
18:19
Համաներման քայլը որևէ առնչություն չունի նախընտրական շրջանի հետ. Զեյնալյան
«Հայաստանում այսօր քրեակատորաղական հիմնարկների ծանրաբեռնվածության խնդիր չկա, այս կառավարությունը, արդարադատության նախարարությունը, մենք...
Աղբյուր` Panorama.am
18:08
Ավարտվեց վարչական համաներման գործընթացը
Ավարտվեց վարչական համաներման գործընթացը. կարճվեց 1 մլն 259 հազար 177 վարույթ, որը վերաբերում է 108 հազար 916 քաղաքացու: Ամփոփ տվյալներ է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նոր ԸՕ նախագիծն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Կառավարության հեղինակած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ...
Աղբյուր` Panorama.am
17:51
#Cloud_VivaCell-MTS-ը թույլ կտա ձեռնարկություններին ինտեգրվել թվային աշխարհին
ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է #Cloud_VivaCell-MTS՝ բոլորովին նոր, ամպային ենթակառուցվածքների ծառայություն՝ նախատեսված մեծ, միջին և փոքր...
Աղբյուր` Panorama.am
17:44
Նախագահն ու քաղաքապետը մտքեր են փոխանակել մայրաքաղաքի զարգացման հեռանկարների ծրագրերի շուրջ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է նորընտիր...
Աղբյուր` Panorama.am
17:28
Հրազդանի N5 հիմնական դպրոցի տնօրենի նկատմամբ կիրառվել է «Խիստ նկատողություն»
Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանն իր հետ պատահածն էժանագին սադրանք է որակում։  «Որոշ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Երբե’ք մի մանիպուլացրեք միջազգային կազմակերպության կարծիքը. Արփինե Հովհաննիսյան
«Վենետիկի հանձնաժողովից շատ լավ լուրեր ունենք»,- գրել է Դանիել Իոաննիսյանը:
Աղբյուր` Panorama.am
17:09
Հայ զինծառայողները միջազգային վարժանք-մրցույթում Քեմբրիան Փաթրոլի հավաստագրի են արժանացել
ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության 10 հոգանոց ստորաբաժանումը հոկտեմբերի 5-ից 19-ին մասնակցել է Ուելսում անցկացվող Քեմբրիան Փաթրոլ վարժանքի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Փաշինյանը կհանդիպի Լիբանանի բարձրագույն ղեկավարության հետ
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Լիբանան
Աղբյուր` Panorama.am
16:51
«Հին ու նոր Երևան»՝ նվիրված Երևանի 2800-ամյակին
«Մետրոնոմ» կենտրոնում այսօր բացվեց  «Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդեսը։ Այն  նախաձեռնել են...
Աղբյուր` Panorama.am
16:44
Ներքին Չարբախում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին
Հոկտեմբերի 19-ին, ժամը 12:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախում՝ Հանրապետական կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
16:32
Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների ընթացքում փակ փողոցներ են լինելու
ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 21-ին Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների ընթացքում երթևեկության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տիգրան Քոչարյան. Կեղծ կամ ժամանակավոր ընդդիմության պրոցեսն արդեն կա
15:20 19/10/2018

Տիգրան Քոչարյան. Կեղծ կամ ժամանակավոր ընդդիմության պրոցեսն արդեն կա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}