Քաղաքական 11:15 08/08/2018 Աշխարհում

Թուրքիան ճնշում է ոչ մահմեդական առաջնորդների վրա, որպեսզի պնդեն, թե իրենց չեն ճնշում. Սասունյան

Իմ վերջին հոդվածներից մեկում գրել էի Միացյալ Նահանգների պետքարտուղարության Կրոնական ազատությունների մասին տարեկան զեկույցի մասին, որտեղ նշված էր, որ «Թուրքիայում բոլոր կրոնական խմբերը, բացի սունի մահմեդականներից, տառապում են խտրականությունից և հալածանքներից.... Կրոնական փոքրամասնություններն ասում են, որ շարունակում են դժվարություններ կրել հանրակրթական դպրոցներում պարտադիր [իսլամական] կրոնի դասերից ազատվելու, պաշտամունքի վայրերի գործածման կամ բացման, ինչպես նաև հողի ու սեփականության վեճերի լուծման հարցում: Կառավարությունը սահմանափակել է կրոնական փոքրամասնության խմբերի ջանքերը իրենց հոգևորականների պատրաստման գործում...»:

Զեկույցի լույս տեսնելուց անմիջապես հետո Թուրքիայի արտգործնախարարությունը հերքեց այն՝ կրոնական իրավունքների փաստագրված խախտումներն անվանելով «որոշ անհիմն պահանջների կրկնություն»:

Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը ջանաց ավելի խիստ ձևով հերքել Պետքարտուղարության մեղադրանքներն ընդդեմ Թուրքիայի, թեև նա սովորաբար անտեսում է Թուրքիայի քաղաքացիների, ինչպես նաև փոքրամասնությունների, նույնիսկ ամերիկացների, ինչպես պատվելի Էնդրյու Բրանսոնի մարդու իրավունքների աղաղակող խախտումների մասին բոլոր բողոքները: Էրդողանն անմիջապես հրամայեց իր օգնականներին համատեղ հայտարարություն պատրաստել Թուրքիայի բոլոր ոչ մահմեդական առաջնորդների ստորագրությամբ, պնդելով, որ իրենց կրոնական իրավունքները չեն խախտվում: Քանի որ այդ ոչ մահմեդական առաջնորդները պատանդներ են Թուրքիայում, նրանց ոչինչ չէր մնում անելու, քան ստորագրել այդ դիմումը, որը նրանց համար պատրաստել էր թուրքական կառավարությունը:

Չնայած մեզ համար հեշտ է քննադատել այս ազգային փոքրամասնությունների առաջնորդներին իրենց հանդեպ կիրառվող ճնշումները թաքցնելու համար, սակայն պետք  է հաշվի առնել այն հանգամանքը, որ նրանք ապրում են դաժան ռեժիմի տակ, որն առանց վարանելու կարող է ձերբակալել և խոշտանգել ոչ միայն կրոնական առաջնորդներին, այլև նրանց համայնքի անդամներին: Մենք պետք է նույնիսկ գոհ լինենք, որ նախագահ Էրդողանը, չնայած իր բռնապետական բնավորությանը, ցուցաբերել է բացառիկ նրբազգացություն իր երկրի դեմ արված մեղադրանքների նկատմամբ և գնահատել է ոչ մահմեդական առաջնորդների ստորագրած համատեղ հայտարարությունը, մտածելով, որ դա կօգնի Թուրքիային լավ երևալ միջազգային հանրության աչքին: 

Նախագահ Էրդողանի հրամանով Թուրքիայի 18 ոչ մահմեդական փոքրամասնությունների խմբերի ներկայացուցիչները 2018 թ. հուլիսի 31-ին հնազանդորեն ստորագրել են համատեղ հայտարարություն՝ պնդելով, որ իրենց իրավունքները չեն ոտնահարվում Թուրքիայի կառավարության կողմից:

Հայտարարության մեջ կեղծորեն նշված է. «Որպես դարեր շարունակ այս երկրում ապրող հնագույն համայնքների տարբեր կրոնների և հավատքի խմբերի կրոնական ներկայացուցիչներ և հիմնադրամների տնօրեններ, մենք ազատ ապրում ենք մեր հավատքով և ազատ դավանում ենք՝ համաձայն մեր ավանդույթների: Բռնաճնշումների մասին պնդումներ կամ ենթադրություններ պարունակող հայտարարությունները լիովին կեղծ են: Անցյալում մեր ունեցած մի շարք խնդիրներն ու հետապնդումները ժամանակի հետ գտել են իրենց լուծումը:Մենք մշտական կապի մեջ ենք մեր պետական հաստատությունների հետ, որոնք պատասխանում են մեր բարձրացրած հարցերին բարի մտադրություններով և դրանք լուծելու ցանկությամբ: Մենք հանդես ենք գալիս այս համատեղ հայտարարությամբ գիտակցաբար՝ ելնելով հանրային կարծիքի ճիշտ իրազեկման պատասխանատվությունից»:

Ստորագրողների թվում էին՝ հունական ուղղափառ պատրիարք Բարդուղիմեոս Ա-ն, Թուրքիայի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Թուրքիայի գլխավոր ռաբբի Իսհակ Հալեվան, սիրական հնագույն համայնքի փոխանորդ Մոր Ֆիլուքսինոս Յուսուֆ Չեթինը, Թուրքիայի հայ կաթոլիկների հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Լևոն Զեքիյանը, Խալդյան համայնքի փոխանորդ Ֆրանսուա Յաքանը, Թուրքիայի սիրիական կաթոլիկ գլխավոր փոխանորդ պատրիարք քորեպիսկոպոս Օրհան Չանլին, Գետիկփաշա հայկական բողոքական եկեղեցու և դավանության հիմնադրամի հոգևոր նախագահ պատվելի Գրիգոր Աղաբալօղլուն, RUMVADER-ի նախագահ Անտոն Փարիզյանոսը, VADIP և Yedikule Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, Թուրքիայի հրեական հասարակության և Թուրքիայի գլխավոր ռաբբիության հիմնադրամի նախագահ Իսհակ Իբրամզադեն, Բեյօղլու սիրիական Կույս Մարիամ եկեղեցու հիմնադրամի նախագահ Սայիդ Սուսին, Սուրբ Հակոբ հայկական կաթոլիկ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Բեռնար Սարիբեյը, Ստամբուլի սիրիական կաթոլիկ հիմնադրամի նախագահ Զեքի Բազաթեմիրը, Խալդյան կաթոլիկ եկեղեցու հիմնադրամի նախագահ Թեոման Օնդերը, բուլղարական ուղղափառ եկեղեցու հիմնադրամի նախագահ Վասիլ Լիազը, վրացական կաթոլիկ եկեղեցու հիմնադրամի նախագահ Փոլ Զազաձան և թուրքական Haskoy Karaite հրեական հիմնադրամի նախագահ Միշա Օրմեն։ Այս ոչ մահմեդական 18 առաջնորդների համատեղ հայտարարությունը լայնորեն տարածվեց Թուրքիայի բոլոր ազգային փոքրամասնությունների թերթերով, թուրքական բոլոր լրատվամիջոցներով և արտասահմանյան մամուլում։

Հետաքրքիր է, որ 2018 թ. օգոստոսի 1-ին՝ համատեղ հայտարարության ստորագրումից մեկ օր անց, բոլոր 18 ոչ մահմեդական առաջնորդները հրավիրվեցին Ստամբուլի Դոլմաբահչե պալատի պաշտոնական ընդունելությունների սրահ և 4-ժամյա ճաշ-հանդիպում ունեցան Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի հետ։ Վաղօրոք սպասվում էր Էրդողանի մասնակցությունն այս հանդիպմանը, սակայն վերջին պահին նա չկարողացավ մասնակցել։

Չնայած  համատեղ հայտարարությունը նպատակ ուներ կոծկել Թուրքիայում ոչ մահմեդական հաստատությունների առջև ծառացած  բազմաթիվ դժվարությունները, այս բլեֆը շատ արագ բացահայտվեց, երբ մասնակիցները հանդիպման ժամանակ Իբրահիմ Քալընին բողոքեցին իրենց կրոնական իրավունքների բազմաթիվ խախտումների մասին։

Օրինակ, արքեպիսկոպոս Աթեշյանը հայտնեց տեղական հայկական լրատվամիջոցին, որ ինքը և Շիրինօղլուն Քալընին պատմել են այն կալվածքների մասին, որոնք վերջին տարիներին վերադարձվել են հայ համայնքների հիմնադրամներին, սակայն քաղաքապետի կամ նախարարի կողմից որոշումը չեղյալ համարելով։ Նրանք նաև բողոքել են պատրիարքարանի իրավական կարգավիճակի և նվիրատվություններ ստանալու անկարողության մասին, որի պատճառով պատրիարքարանը կանգնած է լուրջ ֆինանսական դժվարությունների առջև։ Արք. Աթեշյանը առաջարկել է՝ կամ թուրքական կառավարությունը թույլատրի, որ պատրիարքարանը ստանա նվիրատվություններ կամ բյուջե հատկացնի՝ նրա ծախսերը վճարելու համար։ Արք. Աթեշյանը նաև բարձրացրել է տեղական եկեղեցական ներկայացուցիչների կասեցված ընտրությունների և պատրիարքական ընտրությունների հետաձգման հարցերը։ Ընդունելության մյուս մասնակիցները ևս բողոքել են Քալըմին իրենց տարբեր դժվարությունների մասին՝ հակասելով իրենց իսկ ստորագրած հայտարարությանը, որ նրանք կրոնական խնդիրներ չունեն Թուրքիայում։ Ահա թե ինչու նախաճաշը տևեց չորս ժամ…

Իր հերթին Քալընը նախագահ Էրդողանի անունից շնորհակալություն հայտնեց ստորագրող կողմերին իրենց համատեղ հայտարարության համար, ակնհայտ դարձնելով, որ դա Թուրքիայի համար խոշոր հաջողություն է:

Միակ ձայնը, որն ընդդիմացավ ոչ մահմեդական առաջնորդների այս համատեղ հայտարարությանը՝ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանինն էր, որը համարձակորեն հայտարարեց. «Չեն թողնում, որ մեր պատրիարքին ընտրենք, չեն թողնում, որ հոգևոր դպրոց բացենք, թույլ չեն տալիս, որ եկեղեցու հիմնադրամների ղեկավարներ ընտրենք, և համայնքն էլ աղավնու պես երկչոտ է»։

Պարզ է, որ համատեղ հայտարարությունը ստորագրվել էր ճնշման ներքո: Զավեշտալի է, որ թուրքական վարչակարգը ճնշում է գործադրել ազգային փոքրամասնությունների առաջնորդների վրա, որպեսզի նրանք հայտարարեն, թե իրենց վրա ճնշում չի եղել: Նման բան կարող է լինել միայն Թուրքիայում:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:44
Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում․ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 10-ին հրավիրել է լիբանանահայությանը ցուցաբերվող աջակցությանը նվիրված աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
20:30
ԱՀԿ-ն կորոնավիրուսը չի համարում սեզոնային հիվանդություն
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) որևէ ցուցում չունի, որ նոր կորոնավիրուսային հիվանդությունը սեզոնային է: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:24
ՇՄՆ-ն սահմանում է Սևանա լճում ձկան որսի վերահսկողության նոր գործիքներ
Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեմ պայքարը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Այս մասին ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Խաղաղապահների հերթական զորախումբն ավարտել է իր առաքելությունը
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը, կատարելով իր առջև դրված խնդիրները, հերթափոխը հանձնել է հայ խաղաղապահների նոր...
Աղբյուր` Panorama.am
20:08
Ախալքալաքի ջարդերից մինչև հայ համայնքներ․Այլընտրանքային նախագծեր խումբ
Այլընտրանքային նախագծեր խումբը հաղորդագրություն է տարածել ՝անդրադառնալով Ախալքալաքի ջարդերից մինչև հայ համայնքներին։ «Նախօրեին...
Աղբյուր` Panorama.am
20:04
Եթե նույնիսկ ինձ ձերբակալեն, ես զոհի կերպար չեմ կարող լինել,ես այնքան մահ եմ տեսել․Վ․Գասպարյան
Այս հանդիպման առաջարկը ես կմերժեի, սակայն տեսնելով, թե երեկ ինչ աղմուկ է բարձրացել այդ «միջադեպի» պատճառով, որոշեցի ինչ-որ...
Աղբյուր` Panorama.am
20:03
ՇՎՏՄ-ն կրկնայցեր է իրականացրել Գյումրիում
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցեր են իրականացրել Գյումրի քաղաքում. Էական խախտումներ ու թերություններ չեն...
Աղբյուր` Panorama.am
19:54
Գորիսի հյուրանոցների կասեցումներ,ԱԱՏՄ լայնածավալ ստուգումներ է իրականացրել
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային բոլոր ստորաբաժանումներն այսօր համաժամանակյա դիտարկումներ են անցկացրել տասնյակ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Արցախում կայացել է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Արթուր Հարությունյանի նախագահությամբ օգոստոսի 10-ին...
Աղբյուր` Panorama.am
19:39
Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացուն․Ռ․Մելիքյան
Հենց նոր ԱԺ շենքի դիմացից վարչական ձերբակալման ենթարկեցին հերթական խումբ քաղաքացիներին, որոնք, ըստ ոստիկանության հավաք էին իրականացնում, իսկ ըստ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Օգոստոսի 9-ի դրությամբ իրականացվել է 64256 ստուգում
Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման  նպատակով՝ օգոստոսի 9-ի դրությամբ իրականացվել է 64256  ստուգում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ո՞ր հիվանդությունների դեպքում պետք է սուրճը փոխարինել կակաոյով
Ստամոքս-աղիքային և սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է սահմանափակեն սուրճի սպառումը, կամ էլ պետք է այն փոխարինեն կակաոյով, գրում...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սյունիք գյուղի մոտակայքում այրվել է 50 հա խոտածածկ տարածք․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 39 փրկարար ծառայող
Օգոստոսի 10-ին, ժամը 11։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիք գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
19:02
«Նոան»` Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հաղթող
 Օգոստոսի 9-ին` ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթ 2020-ի հանդիպումը, որում իրար դեմ...
Աղբյուր` Panorama.am
18:52
Սևրի պայմանագիրը դաս-ազդակ է հայության համար․ «Ժառանգություն»
Սևրի պայմանագիրը դաս-ազդակ է հայության համար։ Այս մասին նշված է «Ժառանգություն» կուսակցության  տարածած  հայտարարության...
Աղբյուր` Panorama.am
18:46
Ո՞վ է լինելու ԱՄՆ հաջորդ նախագահը՝ ըստ քաղաքագետի
Քաղաքագետ և պատմաբան, Վաշինգտոնի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Ալան Լիխթմանը, որը հայտնի է ընտրությունների արդյունքների կանխատեսումների...
Աղբյուր` Panorama.am
18:20
Ոստիկանները բերման ենթարկեցին գործագործ խաղացող երիտասարդներին
Այսօր՝ ժամը 18։00-ին, բնասերները Ազգային ժողովի այգում հանուն Ամուլսարի պաշտպանության` գործագործ պետք է խաղային։ ԱԺ-ի դռները փակ էին, փոխարենը...
Աղբյուր` Panorama.am
18:19
Հայտնի է դարձել Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա խաղացող, հայտնում է Եվրոպական ֆուտբոլային...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անտոնիո Բանդերասը վարակվել է կորոնավիրուսով
Հոլիվուդյան դերասան Անտոնիո Բանդերասը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։ «Ես ուզում եմ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Տոկիոյի Օդայբա ծովածոցում տեղադրված օլիմպիական օղակներով հարթակը կվերանորոգվի
Այս տարվա հունվարին  Տոկիոյի Օդայբա ծովածոցում տեղադրվել  է օլիմպիական օղակներով հարթակը։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։ Այն ...
Աղբյուր` Panorama.am
17:59
Քաղաքացիները պահանջում են լիբանանահայության վերադարձը, իսկ Կառավարությունը չի լսում
Այսօր մի շարք քաղաքացիներ՝ «Հայենադարձություն, անկախություն, ինքնիշխանություն»  գրառմամբ պաստառներով, բողոքի ակցիա էին...
Աղբյուր` Panorama.am
17:46
Սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն
Սովորողները կգնան դպրոց։ Ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։  «Այսօր պարետատան նիստի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Բազեի որս կատարած տղամարդուն գտել են
Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի որս կատարելու կասկածանքով, Երևան-Գյումրի ճանապարհի՝ Հոռոմ գյուղի խաչմերուկից բերման են...
Աղբյուր` Panorama.am
17:37
Փաշինյանը շնորհավորել է Լուկաշենկոյին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` պաշտոնում վերընտ8վելու կապակցությամբ:...
Աղբյուր` Panorama.am
17:29
Գողացած հորթերին «Օպել» են նստացրել ու Սպիտակ տարել
Ոստիկանություն զանգած Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչներից մեկը օգոստոսի 7-ին հայտնեցլ է, որ նույն օրը գյուղի ֆուտբոլի դաշտի մոտակայքից...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խախտումներ են արձանագրել կանոնավոր երթուղիներում
Օգոստոսի 10-ին քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
17:12
Ամենաիրական մաչոն` Անտոնիո Բանդերասը 60 տարեկան է
Այսօր իր 60-րդ տարեդարձն է նշում Հոլիվուդի ամենափայլուն աստղերից մեկը՝ Անտոնիո Բանդերասը։ «Ռիա Նովոստի»-ն գրել է, թե ինչու...
Աղբյուր` Panorama.am
17:06
Լիբանանի հայ նախարարը պահանջում է կառավարության հրաժարականը
Լիբանանի վարչապետ Հասսան Տիապիի կառավարության անդամ Վարդինե Օհանյանը պահանջում է կառավարության հրաժարականը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:50
Օգոստոսի 17-ին տեղի կունենա «Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխությունը
Օգոստոսի 17-ին` ժամը 9։30-ին` «Բեստ Վեստերն Փլաս Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Մեդիա պաշտպան» նախաձեռնության...
Աղբյուր` Panorama.am
16:40
Հայտնի է հայ ֆուտբոլիստի մահվան պատճառը
Նախկին ֆուտբոլիստ և մարզիչ 34-ամյա Լևոն Ղասաբօղլյանի մահվան պատճառ են դարձել սրտի հետ կապված խնդիրները։ «Սպուտնիկ Ղազախստան»-ը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}