Հասարակություն 18:11 08/08/2018 Հայաստան

Անահիտ Գալստյան. Երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկելու վերաբերյալ նախագիծն ուղարկվել է կառավարություն

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը մոտ երեք ամիս առաջ հայտարարեց երկրորդ երեխային տրվող միանվագ նպաստի չափը եռապատկելու մտադրության մասին: Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ, երկրորդ երեխայի ծննդյան դեպքում  տրվում է 50 հազար դրամ միանվագ գումար:

«Նախնական քննարկումների արդյունքում առաջարկվում է 2018թ. հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել: Նշված փոփոխությունը պետական բյուջեից երեխայի ծննդյան նպաստների հատկացումների բյուջեի վրա էական ազդեցություն չի ունենա»,-մասնավորապես նշել էր Թանդիլյանը:

Ոչ հուլիսի 1-ից, ոչ էլ օգոստոսի 1-ից երկրորդ երեխա ունեցածները 150 հազար դրամ նպաստ չստացան: Պարզելու համար ի՞նչ փուլում է կառավարության որոշման մեջ փոփոխություններ առաջարկող նախագիծը, Panorama.am-ը դիմեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

«Նախարարությունը մշակել և սահմանված կարգով շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում է վերանայել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը երկրորդ երեխայի ծննդյան դեպքում, այն գործող 50 000 դրամի փոխարեն սահմանելով 150 000 դրամ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը:

Նա նշեց, որ նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ պետական մարմինների հետ և սահմանված կարգով ներկայացվել է Կառավարություն:  Ընդունման դեպքում այն սահմանված կարգով կհրապարակվի Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգի` arlis.am կայքէջում:

Թե երբ կընդունվի նախագիծը նախարարությունում հստակ չգիտեն, նախնական տվյալներով, ակնկալում են  սեպտեմբերի 1-ից: Եթե այդ օրվանից ուժի մեջ մտնի, ապա նախարարությունում հաշվել են, որ նախնական տվյալներով ընթացիկ տարում այս նպատակով երեխայի ծննդյան միանվագ նպաստի գծով ծախսերի ֆինանսավորմանը կուղղվի շուրջ 500 մլն դրամ: Միջոցները կհատկացվեն  ՀՀ 2018 պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտի գծով նախատեսված ընդհանուր հատկացումների հաշվին:

Ա. Գալստյանի խոսքով, արդեն հաջորդ տարի՝ 2019 թվականի համար անհրաժեշտ ծախսերը կնախատեսվեն ՀՀ 2019 թ. պետական բյուջեով:

«2019թ համար անհրաժեշտ ծախսերը գնահատվել են 1,5 մլրդ դրամի չափով,  ՀՀ 2019թ. պետական բյուջեի նախագծի մշակման ներկա փուլում ներառված են նախարարության բյուջետային հայտում և կնախատեսվեն ՀՀ 2019թ. պետական բյուջեով»,-ասաց վարչության պետը:

Նախարարությունից նշեցին, որ բյուջետային հայտի ընդհանուր գումարը նախատեսված է ՀՀ 2019-2021թթ.  ՄԺԾ ծրագրով նախատեսված ընդհանուր գումարի չափով: Ընդ որում, ՄԺԾ ծրագրի հաշվարկներում արդեն իսկ հաշվի էր առնված օրենսդրական փոփոխության ազդեցությունը:

Նախարար Թանդիլյանը, հիշեցնենք, որ նախաձեռնությունը պայմանավորել էր ժողովրդագրական խնդիրներով և աղքատության բարձր մակարդակով: Ի պատասխան, ժողովրդագրական խնդիրներով զբաղվող ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն արձագանքել էր, որ դա կլինի ոչ արդյունավետ ծախս:

«Քաղաքականության հիմնական մոտեցումները մշակվել և երկու տարի առաջ ներկայացվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Օրինակներից մեկը  կարող է լինել նախադպրոցական երեխաների որակյալ խնամքի ծառայություններ ապահովելը, որի բացակայությունը հանդիսանում է երկրորդ փաստարկը հաջորդ երեխա չունենալու համար»,-հիմնավորել էր Գարիկ Հայրապետյանը:

Վիճակագրության պետական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում 11 828 նպաստ է տրվել  առաջին երեխայի ծննդյան դեպքում:

Երկրորդ երեխայի ծննդյան համար տրվել է 696 նպաստ, երրորդ երեխայի համար՝ 3 055,  չորրորդ երեխայի համար՝ 480,  5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար՝ 166 նպաստ: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:45
Բնապահապանության նախարարությունն պատասխանում է «Սև ջուր» ՍՊԸ-ի տնօրենին
«ՍՎ ՋՈՒՐ» ՍՊԸ տնօրեն Վ. Գևորգյանը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով, թե ինչպես  Հայաստանում երիտասարդ...
Աղբյուր` Panorama.am
20:35
Երևանում էտվել է ավելի քան 8000 ծառ
Մարտի 5-ից մայրաքաղաքում մեկնարկած գարնանային էտն ընթացքում է: Ելնելով եղանակային նպաստավոր պայմաններից՝ գործընթացը կշարունակվի մինչև ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սարկիսովը վնասվածքի պատճառով 3 շաբաթ բաց կթողնի
Կրասնոյարսկի «Ենիսեյի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, որը երեկ վնասվածք է ստացել Ռուսաստանի առաջնության 24-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:18
Սերժ Սարգսյան.«Կարող է հարցերի քչություն լինի, պատասխանների քչություն չի լինի»
«Վերադարձեք». ՀՀԿ-ին անդամագրվող աղջիկներից մեկը՝ Սերժ Սարգսյանին
Աղբյուր` Panorama.am
20:12
Մեղադրյալի մասնակցությամբ առերևույթ խարդախության նոր դեպքեր են բացահայտվել
ՔԿ ԵՔՔՎ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է քաղաքացիներից խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու...
Աղբյուր` Panorama.am
20:02
Վաճառվել է Ջոն Լենոնի դաշնամուրը
Կազմակերպիչները հույս ունեին այդ լոտի համար ստանալ 800 հազար դոլարից ավելի։
Աղբյուր` Panorama.am
19:51
Գևորգ Հարությունյանը Սան Սեբաստիանի մրցաշարում կիսել է 2-5-րդ տեղերը
Իսպանիայում ավարտվել է Սան Սեբաստիան Սուիդադ միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը:Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:42
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Հրազդան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում
ալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, ինչպես նաև պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի պարզման նպատակով...
Աղբյուր` Panorama.am
19:38
Կայացել է Բարձրագույն դատական խորհրդի նիստ
Այսօր տեղի է ունեցելԲարձրագույն  դատական խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:31
Թուրքական ընդդիմադիր թերթի սեփականատերը՝ ձերբակալման վտանգի մեջ
Թուրքական դատարանը Ինտերպոլից պահանջել է «կարմիր ցուցակի» (միջազգային հետախոուզում) մեջ ներառել թուրքական ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
19:21
Տարբեր երկրներ ներկայացնող երեք հայ կատարող՝ «Մանկական Նոր ալիք»-ում
Ժյուրին ընտրել է 12 մասնակցի 10 երկրից։
Աղբյուր` Panorama.am
19:19
Մամիջանյան. Ուժեղ մարդիկ են, որովհետև որոշել են ՀՀԿ-ական դառնալ այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն արդեն իշխանություն չէ
«Կարող եմ ձեզ վստահեցնել, որ ՀՀԿ բոլոր գործողություններն այս կամ այն փուլում եղել են ի նպաստ երկրի»։
Աղբյուր` Panorama.am
19:11
Աղեկյան. Ուրախ եմ Բելառուսի առաջնությունում առաջին գոլս խփելու առթիվ
«Իսլոչի» 23-ամյա ֆուտբոլիստ Գրիգոր Աղեկյանը մեկնաբանել է Բելառուսի առաջնության 4-րդ տուրում «Սլուցկի» դարպասը խփած իր...
Աղբյուր` Panorama.am
19:02
Տեր Ղազարը վերադարձավ իր իրավունքներին ու պարտականություններին
Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանի փիլոնազուրկ լինելու ժամկետն ավարտվելուն պես նա եկեղեցական ծեսի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Վարչապետը հանդիպել է մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Տարածքային կառավարման և զարգացման...
Աղբյուր` Panorama.am
18:51
Որևէ անձ իրավունք չունի պայմաններ թելադրել ՀՖՖ-ին. հայտարարություն
Այսօր Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Լոռի»-«Բանանց» պատասխան հանդիպման մեկնարկից րոպեներ առաջ...
Աղբյուր` Panorama.am
18:42
Կանխիկացվել և հափշտակվել է այլ անձի անվամբ ձևակերպված վարկի գումարը
Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Ջավախքում բացվել է 3-րդ Արմաթը «Դամալայի օր» տոնախմբության շրջանակներում
Ջավախքի Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ գյուղում՝ Դամալայում, տեղի է ունեցել Վրաստանում 3-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի...
Աղբյուր` Panorama.am
18:22
Սարավանի լեռնանցքում գետնաբուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 17:30-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Գորիսի,...
Աղբյուր` Panorama.am
18:17
Երեկոյան, քնելուց առաջ օրհներգ չեն նվագում աշխարհում. ՀՌԱՀ նախագահ
«Օրենսդրական պահանջը երեկոյան ժամը 12-ին օրհներգը հեռուստաընկերություններով հնչեցնելու, մեր կարծիքով հնացած պահանջ է»,-...
Աղբյուր` Panorama.am
18:11
Հայաստանի վետերանների հավաքականը ընթանում է 2-րդ հորիզոնականում
Հունաստանում ընթացող շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում տեղի ունեցան 4-6-րդ տուրերի պարտիաները, գրում է Հայաստանի շախմատային...
Աղբյուր` Panorama.am
18:03
«Ո՞վ է Լիլի Մորտոն». ՀՌԱՀ նախագահի արձագանքը՝ լրագրողի հարցին
«Մոտ մեկ ամիս առաջ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի մի հաղորդում առանց հանրայնացնելու, աղմուկ հանելու, փոխհամաձայնության...
Աղբյուր` Panorama.am
17:56
Շվեդիայի հետախուզվող քաղաքացուն հայտնաբերել են Հայաստանում
Շաբաթ առավոտյան ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից 2009թ. դեկտեմբերի 26-ից միջազգային հետախուզման մեջ գտնվող Լիբերիայի Հանրապետության և...
Աղբյուր` Panorama.am
17:45
Ես չեմ հավատում՝ կրթություն, գիտելիք, հմտություն ունեցող մարդը չկարողանա աշխատանք գտնի Հայաստանում. վարչապետ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ
Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, ապրիլի 24-ին՝ ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ապրիլի 24-ին մի քանի փողոցներում երթևեկությունը կարգելվի
Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ըմբիշ Վազգեն Թևանյանը կվիրահատվի
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թևանյանը կվիրահատվի, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Ռումինիայի մայրաքաղաք...
Աղբյուր` Panorama.am
17:15
Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. Մաս 3
Մենք և պետությունը
Աղբյուր` Panorama.am
17:12
«Սա թատրոն չէ». տնտեսագետները ցանկանում են, որ վարչապետն իրենց առաջ խնդիր դնի
 «Կրթական համակարգում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման...
Աղբյուր` Panorama.am
17:05
Դավիթ Սանասարյանի կինը պաշտոնատար անձանց մեղադրում է անմեղության կանխավարկածը խախտելու համար
Ու թող այսօր Դավիթին չակերտավոր ընկեր համարողները հիշեն։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ դեսպան. Մեկնարկում ենք գյուղատնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագիր
16:04 22/04/2019

ԱՄՆ դեսպան. Մեկնարկում ենք գյուղատնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագիր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}