Կոբզոնը դուրս է գրվել հիվանդանոցից
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը դուրս է գրվել հիվանդանոցից։ РЕН ТВ-ին գրում է՝ չնայած նրան, որ Կոբզոնի առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ, այնուհանդերձ նրան թույլ են տվել բուժումը շարունակել տանը։
Կոբզոնի գիտակցությունը տեղն է, շնչում է ինքնուրույն։ Բայց շնչելը հեշտացնելու համար նրան տրվել է հատուկ սարք:
Հիշեցնենք, որ Ի. Կոբզոնի առողջական վիճակը վատացել է հուլիսի 20-ին, տեղափոխվել է հիվանդանոց։
Կոբզոնի մոտ առողջական խնդիրներ են առաջացել 2001-ից։ 2004-ին նրա մոտ ախտորոշվել էր ծանր հիվանդություն։ Նա մի քանի անգամ վիրահատվել է։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ