Քաղաքական 11:15 08/08/2018 Աշխարհում

Թուրքիան ճնշում է ոչ մահմեդական առաջնորդների վրա, որպեսզի պնդեն, թե իրենց չեն ճնշում. Սասունյան

Իմ վերջին հոդվածներից մեկում գրել էի Միացյալ Նահանգների պետքարտուղարության Կրոնական ազատությունների մասին տարեկան զեկույցի մասին, որտեղ նշված էր, որ «Թուրքիայում բոլոր կրոնական խմբերը, բացի սունի մահմեդականներից, տառապում են խտրականությունից և հալածանքներից.... Կրոնական փոքրամասնություններն ասում են, որ շարունակում են դժվարություններ կրել հանրակրթական դպրոցներում պարտադիր [իսլամական] կրոնի դասերից ազատվելու, պաշտամունքի վայրերի գործածման կամ բացման, ինչպես նաև հողի ու սեփականության վեճերի լուծման հարցում: Կառավարությունը սահմանափակել է կրոնական փոքրամասնության խմբերի ջանքերը իրենց հոգևորականների պատրաստման գործում...»:

Զեկույցի լույս տեսնելուց անմիջապես հետո Թուրքիայի արտգործնախարարությունը հերքեց այն՝ կրոնական իրավունքների փաստագրված խախտումներն անվանելով «որոշ անհիմն պահանջների կրկնություն»:

Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը ջանաց ավելի խիստ ձևով հերքել Պետքարտուղարության մեղադրանքներն ընդդեմ Թուրքիայի, թեև նա սովորաբար անտեսում է Թուրքիայի քաղաքացիների, ինչպես նաև փոքրամասնությունների, նույնիսկ ամերիկացների, ինչպես պատվելի Էնդրյու Բրանսոնի մարդու իրավունքների աղաղակող խախտումների մասին բոլոր բողոքները: Էրդողանն անմիջապես հրամայեց իր օգնականներին համատեղ հայտարարություն պատրաստել Թուրքիայի բոլոր ոչ մահմեդական առաջնորդների ստորագրությամբ, պնդելով, որ իրենց կրոնական իրավունքները չեն խախտվում: Քանի որ այդ ոչ մահմեդական առաջնորդները պատանդներ են Թուրքիայում, նրանց ոչինչ չէր մնում անելու, քան ստորագրել այդ դիմումը, որը նրանց համար պատրաստել էր թուրքական կառավարությունը:

Չնայած մեզ համար հեշտ է քննադատել այս ազգային փոքրամասնությունների առաջնորդներին իրենց հանդեպ կիրառվող ճնշումները թաքցնելու համար, սակայն պետք  է հաշվի առնել այն հանգամանքը, որ նրանք ապրում են դաժան ռեժիմի տակ, որն առանց վարանելու կարող է ձերբակալել և խոշտանգել ոչ միայն կրոնական առաջնորդներին, այլև նրանց համայնքի անդամներին: Մենք պետք է նույնիսկ գոհ լինենք, որ նախագահ Էրդողանը, չնայած իր բռնապետական բնավորությանը, ցուցաբերել է բացառիկ նրբազգացություն իր երկրի դեմ արված մեղադրանքների նկատմամբ և գնահատել է ոչ մահմեդական առաջնորդների ստորագրած համատեղ հայտարարությունը, մտածելով, որ դա կօգնի Թուրքիային լավ երևալ միջազգային հանրության աչքին: 

Նախագահ Էրդողանի հրամանով Թուրքիայի 18 ոչ մահմեդական փոքրամասնությունների խմբերի ներկայացուցիչները 2018 թ. հուլիսի 31-ին հնազանդորեն ստորագրել են համատեղ հայտարարություն՝ պնդելով, որ իրենց իրավունքները չեն ոտնահարվում Թուրքիայի կառավարության կողմից:

Հայտարարության մեջ կեղծորեն նշված է. «Որպես դարեր շարունակ այս երկրում ապրող հնագույն համայնքների տարբեր կրոնների և հավատքի խմբերի կրոնական ներկայացուցիչներ և հիմնադրամների տնօրեններ, մենք ազատ ապրում ենք մեր հավատքով և ազատ դավանում ենք՝ համաձայն մեր ավանդույթների: Բռնաճնշումների մասին պնդումներ կամ ենթադրություններ պարունակող հայտարարությունները լիովին կեղծ են: Անցյալում մեր ունեցած մի շարք խնդիրներն ու հետապնդումները ժամանակի հետ գտել են իրենց լուծումը:Մենք մշտական կապի մեջ ենք մեր պետական հաստատությունների հետ, որոնք պատասխանում են մեր բարձրացրած հարցերին բարի մտադրություններով և դրանք լուծելու ցանկությամբ: Մենք հանդես ենք գալիս այս համատեղ հայտարարությամբ գիտակցաբար՝ ելնելով հանրային կարծիքի ճիշտ իրազեկման պատասխանատվությունից»:

Ստորագրողների թվում էին՝ հունական ուղղափառ պատրիարք Բարդուղիմեոս Ա-ն, Թուրքիայի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Թուրքիայի գլխավոր ռաբբի Իսհակ Հալեվան, սիրական հնագույն համայնքի փոխանորդ Մոր Ֆիլուքսինոս Յուսուֆ Չեթինը, Թուրքիայի հայ կաթոլիկների հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Լևոն Զեքիյանը, Խալդյան համայնքի փոխանորդ Ֆրանսուա Յաքանը, Թուրքիայի սիրիական կաթոլիկ գլխավոր փոխանորդ պատրիարք քորեպիսկոպոս Օրհան Չանլին, Գետիկփաշա հայկական բողոքական եկեղեցու և դավանության հիմնադրամի հոգևոր նախագահ պատվելի Գրիգոր Աղաբալօղլուն, RUMVADER-ի նախագահ Անտոն Փարիզյանոսը, VADIP և Yedikule Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, Թուրքիայի հրեական հասարակության և Թուրքիայի գլխավոր ռաբբիության հիմնադրամի նախագահ Իսհակ Իբրամզադեն, Բեյօղլու սիրիական Կույս Մարիամ եկեղեցու հիմնադրամի նախագահ Սայիդ Սուսին, Սուրբ Հակոբ հայկական կաթոլիկ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Բեռնար Սարիբեյը, Ստամբուլի սիրիական կաթոլիկ հիմնադրամի նախագահ Զեքի Բազաթեմիրը, Խալդյան կաթոլիկ եկեղեցու հիմնադրամի նախագահ Թեոման Օնդերը, բուլղարական ուղղափառ եկեղեցու հիմնադրամի նախագահ Վասիլ Լիազը, վրացական կաթոլիկ եկեղեցու հիմնադրամի նախագահ Փոլ Զազաձան և թուրքական Haskoy Karaite հրեական հիմնադրամի նախագահ Միշա Օրմեն։ Այս ոչ մահմեդական 18 առաջնորդների համատեղ հայտարարությունը լայնորեն տարածվեց Թուրքիայի բոլոր ազգային փոքրամասնությունների թերթերով, թուրքական բոլոր լրատվամիջոցներով և արտասահմանյան մամուլում։

Հետաքրքիր է, որ 2018 թ. օգոստոսի 1-ին՝ համատեղ հայտարարության ստորագրումից մեկ օր անց, բոլոր 18 ոչ մահմեդական առաջնորդները հրավիրվեցին Ստամբուլի Դոլմաբահչե պալատի պաշտոնական ընդունելությունների սրահ և 4-ժամյա ճաշ-հանդիպում ունեցան Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի հետ։ Վաղօրոք սպասվում էր Էրդողանի մասնակցությունն այս հանդիպմանը, սակայն վերջին պահին նա չկարողացավ մասնակցել։

Չնայած  համատեղ հայտարարությունը նպատակ ուներ կոծկել Թուրքիայում ոչ մահմեդական հաստատությունների առջև ծառացած  բազմաթիվ դժվարությունները, այս բլեֆը շատ արագ բացահայտվեց, երբ մասնակիցները հանդիպման ժամանակ Իբրահիմ Քալընին բողոքեցին իրենց կրոնական իրավունքների բազմաթիվ խախտումների մասին։

Օրինակ, արքեպիսկոպոս Աթեշյանը հայտնեց տեղական հայկական լրատվամիջոցին, որ ինքը և Շիրինօղլուն Քալընին պատմել են այն կալվածքների մասին, որոնք վերջին տարիներին վերադարձվել են հայ համայնքների հիմնադրամներին, սակայն քաղաքապետի կամ նախարարի կողմից որոշումը չեղյալ համարելով։ Նրանք նաև բողոքել են պատրիարքարանի իրավական կարգավիճակի և նվիրատվություններ ստանալու անկարողության մասին, որի պատճառով պատրիարքարանը կանգնած է լուրջ ֆինանսական դժվարությունների առջև։ Արք. Աթեշյանը առաջարկել է՝ կամ թուրքական կառավարությունը թույլատրի, որ պատրիարքարանը ստանա նվիրատվություններ կամ բյուջե հատկացնի՝ նրա ծախսերը վճարելու համար։ Արք. Աթեշյանը նաև բարձրացրել է տեղական եկեղեցական ներկայացուցիչների կասեցված ընտրությունների և պատրիարքական ընտրությունների հետաձգման հարցերը։ Ընդունելության մյուս մասնակիցները ևս բողոքել են Քալըմին իրենց տարբեր դժվարությունների մասին՝ հակասելով իրենց իսկ ստորագրած հայտարարությանը, որ նրանք կրոնական խնդիրներ չունեն Թուրքիայում։ Ահա թե ինչու նախաճաշը տևեց չորս ժամ…

Իր հերթին Քալընը նախագահ Էրդողանի անունից շնորհակալություն հայտնեց ստորագրող կողմերին իրենց համատեղ հայտարարության համար, ակնհայտ դարձնելով, որ դա Թուրքիայի համար խոշոր հաջողություն է:

Միակ ձայնը, որն ընդդիմացավ ոչ մահմեդական առաջնորդների այս համատեղ հայտարարությանը՝ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանինն էր, որը համարձակորեն հայտարարեց. «Չեն թողնում, որ մեր պատրիարքին ընտրենք, չեն թողնում, որ հոգևոր դպրոց բացենք, թույլ չեն տալիս, որ եկեղեցու հիմնադրամների ղեկավարներ ընտրենք, և համայնքն էլ աղավնու պես երկչոտ է»։

Պարզ է, որ համատեղ հայտարարությունը ստորագրվել էր ճնշման ներքո: Զավեշտալի է, որ թուրքական վարչակարգը ճնշում է գործադրել ազգային փոքրամասնությունների առաջնորդների վրա, որպեսզի նրանք հայտարարեն, թե իրենց վրա ճնշում չի եղել: Նման բան կարող է լինել միայն Թուրքիայում:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Չինաստանը ներկայացրել է աշխարհի ամենամեծ ռազմական ռոբոտը
Չինաստանում ներկայացվել է «Յակ» ռազմական ռոբոտը, որը կօգնի զինվորականներին ապրանքների առաքման և հետախուզական առաքելությունների...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Ամենաբարձր մակարդակով խրախուսվում է ստրկատիրոջ թիկնապահ-ոստիկան լինելը, նսեմացվում՝ ուսուցչի մասնագիտությունը»
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Կառավարություն կոչված ստրկանոցում, ստրկատերը հիացմունքով նշեց, թե ինչպես երկար տարիներ աշխատած...
Աղբյուր` Panorama.am
20:15
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետը բերման է ենթարկվել. Պետական մարմինները լռում են
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Սարգսյանը բերման է ենթարկվել։ Ավելին՝ տեղեկություններ կան, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
ՀՅԴ գումարտակի մարտիկ՝ բժիշկ Նորայր Շահբազյանն այսօր կդառնար 58 տարեկան
Այսօր ՀՅԴ անդամ, 44 օրյա պատերազմի մասնակից, ՀՅԴ Գումարտակի մարտիկ՝ բժիշկ (դոկտոր) Նորայր Շահբազյանը կդառնար 58 տարեկան: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գիտնականների աշխատավարձը հունվարի մեկից սահմանվել է 66 140 դրամ
2022 թվականի հունվարից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ին 747-Լ որոշմամբ հաստատված գիտական գործունեությամբ զբաղվողների...
Աղբյուր` Panorama.am
19:52
Հունաստանի մի շարք քաղաքաների կարևոր վայրերը կլուսավորվեն Հայաստանի եռագույնով
Հունաստանի և հունական կղզիների մի շարք քաղաքաների կարևոր վայրերը կլուսավորվեն Հայաստանի Հանրապետության եռագույնով։ Այս մասին գրել է Հունաստանում...
Աղբյուր` Panorama.am
19:45
Առաջարկվում է տեղեկություն ստանալու իրավունքը խախտելու համար նախատեսել 30.000-ից մինչև 70.000 դրամ տուգանք․ Դոյդոյան
Ինֆորմացիայի Ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը գրում է․ «ՀՀ արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել և...
Աղբյուր` Panorama.am
19:36
Պատվոգրեր են հանձնվել տարվա ընթացքում առավել բարձր արդյունքներ գրանցած զինծառայողներին
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ  ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա ընթացքում ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ի՞նչ անել «օմիկրոն»-ի առաջին նշանների դեպքում
Մոսկվայում արագորեն տարածվում է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը։ Այս կապակցությամբ մայրաքաղաքի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան Անդրեյ...
Աղբյուր` Panorama.am
19:15
Պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար տնտեսվարողներն այսօրվանից տուգանվում են
Հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործումն արգելված է՝ բացառությամբ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Instagram-ը ներկայացնում է վճարովի ծառայություն
Լինեկով Instagram-ում՝ մարդիկ կծախսեն ոչ միայն ժամանակ, այլև գումար։ Մարկ Ցուկերբերգի Meta սոցիալական ցանցը հայտարարել է Instagram-ի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Էրդողանն իր վարկանիշով հետ է մնացել ընդդիմադիր մրցակիցներից
«Եվրասիա» հետազոտական կենտրոնը Թուրքիայում անցկացրել է սոցհարցում՝ պարզելու քաղաքացիների նախընտրական կողմնորոշումները։ Ermenihaber-ի...
Աղբյուր` Panorama.am
18:50
Հայաստանում է ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատվիրակությունը
Հունվարի 19-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԱՄՆ եվրոպական հրամանատարության գործընկերության, անվտանգային համագործակցության և...
Աղբյուր` Panorama.am
18:39
Դավութօղլուն փորձում է բարձրացնել իր հեղինակությունը Թուրքիայի քրդերի շրջանում
Թուրքիայի նախկին վարչապետ, իսկ այժմ  ընդդիմադիր «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն ուշագրավ գրառում է արել...
Աղբյուր` Panorama.am
18:31
Պարզվել է ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից շուրջ 71 մլն դրամի պարտավորություն․ դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության համակարգմամբ ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից...
Աղբյուր` Panorama.am
18:23
Կաթնաղբյուրի բնակիչները դեմ են իրենց բնակավայրում որևէ հանքարդյունաբերական գործընթացի․ Դուլգարյան
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը գրում է․ «Կաթնաղբյուրի բնակիչները դեմ են իրենց...
Աղբյուր` Panorama.am
18:16
Այսօր փայտը գցել ենք ձեռքներիցս, փայտ չունենք, խնդիրը դրանում է. Արթուր Ղազինյան
«ՀՀ քաղաքացիներին միավորում է մեկ ընդհանուր բան՝ հայկական շահ, որի ընկալման տիրույթում պետք է փնտրել համազգային կոնսենսուսի այն կետերը,...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ջավախքի պատգամավորները Վրաստանի խորհրդարանում ոչ մի անգամ ելույթ չեն ունեցել
«Փլանգիս դետեքտորի» ոչ կառավարական կազմակերպությունը Վրաստանի խորհրդարանից տեղեկատվություն է խնդրել՝ 2021 թվականին Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:03
Փաստաբան. Ինչքա՞ն պետք է պարապ լինի դատախազը, որ նման բան անի
Հիմա հարց՝ կներեք, Դուք ո՞վ եք:
Աղբյուր` Panorama.am
17:55
47 տրանսպորտային միջոց են ստուգել, դիմակ չկրող հինգ վարորդ են գտել
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հունվարի 20-ին դիտարկել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների...
Աղբյուր` Panorama.am
17:50
Հետաքրքիր կլիներ լսել ձեր կարծիքն առաջին նախագահի՝ «ազգակործան պատուհաս» ձևակերպման վերաբերյալ. Վարդևանյանը՝ Հակոբ Մովսեսին
«Օրենքով, Սահմանադրության տրամաբանությամբ սահմանադրական մարմինների անդամները պետք է ունենան քաղաքական զսպվածություն»,- ...
Աղբյուր` Panorama.am
17:45
Անիի, Ապարանի, Զանգակատուն-Տիգրանաշեն ավտոճանապարհներին, Քեթիի, Ջաջուռի լեռնանցքներում բուք է
Հունվարի 20-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։...
Աղբյուր` Panorama.am
17:39
Վաճառքի է հանվել «Սպորտը հանուն խաղաղության» նամականիշերի նոր հավաքածուն
Միավորված ազգերի կազմակերպության փոստային վարչությունը (UNPA) հայտարարել է «Սպորտը հանուն խաղաղության» նամականիշերի նոր...
Աղբյուր` Panorama.am
17:30
«Ապրելու երկիր». Հաստատակամ ենք, տեր կանգնել Փարաքար համայնքի բնակիչների օրինական պահանջներին
Փարաքար խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին ՏԻՄ համամսնական ընտրություններին մասնակցած «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիային
Իրանի պետական գազային ընկերությունը հայտնել է, որ տեխնիկական անսարքության պատճառով 10 օրով դադարեցնում է Գյուրբուլաքի անցակետից բնական գազի...
Աղբյուր` Panorama.am
17:03
ՔՊ-ի թեկնածուն գովաբանում է անձի պաշտամունքը, կռապաշտությունը. Արեգնազ Մանուկյան
«Պարոն Հակոբ Մովսես, դուք պաշտո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին»:
Աղբյուր` Panorama.am
16:54
Ես էլ համակրելով այս իշխանություններին, ինձ համարում եմ ընդդիմադիր. Հակոբ Մովսես
«Ես 200 երգ գիտեմ, բոլորն էլ պետության մասին են, ես պետականամետ մարդ եմ, բայց չեմ թաքցրել, որ քաղաքական հայացքներ ունեմ և կարծում եմ, որ...
Աղբյուր` Panorama.am
16:36
Կայսրուհու տարեդարձը․ Իրինա Ալեգրովա-70
Այսօր՝ հունվարի 20-ին խորհրդային և ռուսական էստրադային երգչուհի, ՌԴ ժողովրդական արտիստուհի Իրինա Ալեգրովայի ծննդյան օրն է։ Երգչուհին դառնում է...
Աղբյուր` Panorama.am
16:22
Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը՝ նոր սցենարով
Պեկինում փետրվարի չորսին մեկնարկելիք  ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը զգալիորեն տարբերվելու է 2008թ. ամառային մարզահանդեսի...
Աղբյուր` Panorama.am
16:13
Ով ուզում է զբաղվի մեդիա խուլիգանությամբ, անընդունելի է. ՀՌՀ անդամի թեկնածու Հակոբ Մովսես
«Այսօրվա մեր բոլոր իրողությունները՝ քաղաքական, հասարակական, տեղավորված են մեդիա դաշտում»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց ՀՀ ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ
13:21 18/01/2022

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}