Պավել Մանուկյանը կմնա կալանավորված
«Սասնա ծռերի» անդամ Պավել Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ։
Դատավոր Մեսրոպ Մակյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ հայտարարեց. «Դատարանը որոշեց ամբաստանյալ Պավել Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, անձնական երաշխավորություն խափանման միջոցով փոփոխելու վերաբերյալ պաշտպան Ազատ Շահբազյանի կողմից ներկայացված միջնորդությունը մերժել»:
Նշենք, որ անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանն ու Շաքե Իսայանը:
Դատավորն ասաց, որ միջնորդությունը մերժելու հիմքում դատարանն առավելապես կարևորում է այն հանգամանքը, որ դատական քննության ընթացքում ի հայտ եկած նոր հանգամանքները հաշվի առնելով հնարավոր է ազատության մեջ ապօրինի ազդեցություն գործադրվի հարցաքննված, հարցաքննվող տուժող հանդիսացող անձանց վրա:
Մեղադրական եզրակացության համաձայն. Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2015թ. ապրիլի 24-ին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014թ. մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, ինչպես նաև 17.07.2016թ. կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտային միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև դրա գործադրման սպառնալիքով՝ հափշտակել է հրազեն ու ռազմամթերք , բացի այդ հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել է տրանսպորտային միջոցներ՝ սեփակատատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ