Անջելինա Ջոլին բողոքել է Բրեդ Փիթի վճարած աննշան ալիմենտներից
Դերասանուհի Անջելինա Ջոլին բողոքել է, որ նախկին ամուսին Բրեդ Փիթը բավարար չի վճարել երեխային ապահովելու համար՝ իրենց ամուսնալուծության գործընթացի կես տարվա ընթացքում։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրել է NBC-ին։
«Կան ալիմենտների վճարման պարտավորություններ։ Ներկայումս Փիթը չի վճարել բավարար ալիմենտներ»,- գրել է Ջոլիի փաստաբանը։
Նա նաև նշել է, որ այդ կապակցությամբ դերասանուհին ծրագրում է հայց ներկայացնել երեխաներին ապահովելու հակառակ կարգ սահմանելու մասին։
Ջոլիի պաշտպանության ներկայացուցիչների հայտարարության մեջ չի նշվում, թե կոնկրետ ինչ գումարների մասին է խոսքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրեդ Փիթը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի տեսնվի երեխաների հետ։