Տիմոշենկոն գլխավորում է Ուկրաինայի նախագահի թեկնածուների վարկանիշային ցուցակը
Ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն զբաղեցրել է Ուկրաինայի նախագահի թեկնածուների ցուցակի առաջին տեղը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հարցումն անցկացրել է «Ռեյտինգ» սոցիոլոգիական խումբը հուլիսի 20-ից օգոստոսի 3-ը 18 տարին լրացած 2000 քաղաքացու շրջանում։
Հարցման համաձայն, Տիմոշենկոյին պատրաստ է ձայն տալ հարցվածների 17,7 տոկոսը։ Այդ արդյունքով նա ցուցակի առաջին հորիզոնականում է։ Երկրի ներկայիս ղեկավար Պ. Պորոշենկոն զբաղեցրել է 5-րդ տեղը 8,3 տոկոս արդյունքով։
Պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոյին իրենց ձայնը կտան հարցվածների 10,7 տոկոսը, «Ընդդիմադիր բլոկ» կուսակցության առաջնորդ Յուրի Բոյկոյին՝ 8,9 տոկոսը, «Արմատական կուսակցության» առաջնորդ Օլեգ Լյաշկոյին՝ 8,5 տոկոսը։
Նաև նշվում է, որ հարցվածների կեսից ավելին իրենց ձայնը որևէ դեպքում չէին տա ներկայիս նախագահին։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին