Ամերիկուհին հայտնի երաժշտին չքավորի տեղ է դրել և գումար տվել նրան
ԱՄՆ բնակչուհին վճարել է անտուն մարդու ուտելիքի համար, ով պարզվել է իրականում հայտնի կանտրի-երգիչ Կիտ Ուրբանն է։
Լենտա.ռու կայքը, հղում անելով Associated Press-ին, գրում է, որ ամերիկուհի Ռութ Ռեդը պատմել է, որ հանդիպել է «կարիքավոր» մարդուն Նյու-Ջերսի նահանգի Կեմդեն քաղաքում։ Տղամարդն իր առջև կանգնած է եղել հերթի մեջ, մի քանի դոլար պակասել է, որպեսզի վճարի գնումների համար։ Կինը օգնել է։
Տղամարդը շնորհակալություն է հայտնել նրան և ասել է իր անունը՝ Կիտ։ Ամերիկուհին նկատել է, որ նա նման է հայտնի երաժիշտ Կիտ Ուրբանին։ Նա չի սխալվել։
«Եվ այդտեղ ես հասկացա, թե ինչ ապուշ տեսք ունեմ»,- նշել է Ռութը։
Բայց և այնպես նա դիմել է երգչի թիկնապահին՝ խնդրելով հաստատել նրա ինքնությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին