Ստեփանավանի սոցծառայությունում չարաշահումների գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 21 անձ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվող ակտիվ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում հստակեցվում է սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում արձանագրված առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց շրջանակը. որպես մեղադրյալ է ներգրավվել 21 անձ, որից 2-ի նկատմամբ՝ հայտարարվել հետախուզում:
ՔԿ-ից հայտնում են, որ քրեական գործով բավարար տվյալներ են ձեռք բերվել՝ 21 անձի առնչության վերաբերյալ, որոնց մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնցից 6-ը սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցներ են, իսկ 15-ը՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության:
Մեղադրյալներից 19-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ա.Ղարաքեշիշյանի, ինչպես նաև առաջին կարգի մասնագետի նկատմամբ հուլիսի 25-ին հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:
Օգոստոսի 9-ի դրությամբ՝ նշված քրեական գործի շրջանակներում մեղադրյալների կողմից վերականգնվել է 27.740.000 ՀՀ դրամ։ Հետախուզման մեջ գտնվող Ա.Ղարաքեշիշյանի և գործակալության աշխատակից հանդիսացող մյուս մեղադրյալների գույքի նկատմամբ արգելանք է դրվել՝ պետությանը պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանավանի քաղաքապետի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում
- Ստեփանավանի քաղաքապետի որդուն ձերբակալելու որոշում է կայացվել
- Ստեփանավանի սոցծառայության 5 աշխատակիցներ ապօրինի ընտանեկան նպաստներ են ձևակերպել
- Ստեփանավանի սոցծառայության աշխատակիցների հափշտակած ավելի քան 15 մլն դրամի վնասը հատուցվել է
- Ոստիկանները Ստեփանավանում բացահայտել են շուրջ 14.640.000 դրամի յուրացման դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները