Մայիլյանն ու ֆոլին առաջիկա ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր են քննարկել
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այսօր ընդունել է Արցախում «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության ծրագրի նորանշանակ ղեկավար Չարլզ ֆոլին և տարածաշրջանային տնօրեն Էշլի Բոդիին։
ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են Արցախում «The HALO Trust» կազմակերպության մարդասիրական ականազերծման աշխատանքներին, ինչպես նաև առաջիկայում նախատեսված ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել կազմակերպության և Արցախի համապատասխան պետական կառույցների միջև հաստատված համագործակցության մակարդակի կապակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է «The HALO Trust»-ի հոգաբարձուների խորհրդի անդամին
- Բակո Սահակյանը ընդունել է «HALO Trust»-ի գլխավոր տնօրենին
- Քննարկել են The HALO Trust–ի զոհված աշխատակիցների ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանությանը վերաբերող հարցեր