«Ժողովուրդ». Արագածոտնի մարզպետի և իր տեղակալի հարաբերությունները լարվել են
«Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ փոխմարզպետը գյուղապետերից պահանջել է հավաքագրել համայնքային բյուջեի եկամուտները և վերջնաժամկետ է սահմանել մինչև օգոստոսի 15-ը, որպեսզի ցուցանիշների էական բարելավում լինի: Հակառակ դեպքում, սպառնացել է սկսել անվստահության գործընթաց: Աթանեսյանի հանձնարարականը շատ ծանր են տարել ՀՀԿ-ական կամ ՀՀԿ հովանու ներքո աշխատած գյուղապետերը:
Ավելին` նրանք փոխմարզպետի դեմ գանգատվել են ՀՅԴ-ական մարզպետ Սիմոնյանին, ում հետ աշխատել են նաև ՀՀԿ իշխանության տարիներին: Այս ամենի արդյունքում մարզպետի և փոխմարզպետի հարաբերությունները լարվել են: Սակայն ինքը` Գառնիկ Աթանեսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կտրականապես հերքեց մարզպետի հետ լարված հարաբերությունների մասին լուրը՝ որակելով սուտ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ