ՄԻՊ աշխատանքային խումբ է գործուղել Շուռնուխ գյուղ
Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպից հետո իրենց իրավունքների առնչությամբ մտահոգություններ են հայտնել գյուղի մի շարք բնակիչներ և դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են. «Հաշվի առնելով միջադեպի վերաբերյալ բազմակողմանի պատկերացում կազմելու և ամբողջական գնահատական ձևավորելու նպատակով գյուղի բնակիչներին լսելու կարևորությունը՝ Պաշտպանի կողմից աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ:
Պաշտպանի ներկայացուցիչները կհանդիպեն գյուղի բնակիչներին, կլսեն նրանց բարձրացրած հարցերը, ինչպես նաև կունենան աշխատանքային հանդիպում Ոստիկանության բաժնում: Միջադեպի սկզբնական պահից սկսած Ոստիկանությունը Պաշտպանի աշխատակազմի հետ ապահովում է անհրաժեշտ համագործակցություն:
Մարդու իրավունքների պաշտպանն օրենքի ուժով է պարտավոր իր իրավասության շրջանակում ուսումնասիրել միջադեպի բոլոր հանգամանքները, ինչպես նաև լսել բոլոր կողմերին՝ առաջնորդվելով օբյեկտիվության, անկողմնակալության և օրենքով պահանջվող մյուս սկզբունքներով»։
Հարակից հրապարակումներ`
- Շուռնուխի դեպքի առնչությամբ պետությունը պարտավոր է ապահովել գործի անաչառ քննություն. ՄԻՊ
- Շուռնուխցիները պատմում են՝ ինչպես է սկսվել պատմությունը
- ԱՄՆ դեսպանատուն. Պետությունը պատասխանատու է բոլոր հայաստանցիների անվտանգության համար
- Ոստիկանությունը պաշտպանում է մարդու կյանքը՝ անկախ քաղաքացիությունից, ռասայից, սեռից. պարզաբանում
- Ոստիկանության պարզաբանումը՝ Շուռնուխում տեղի ունեցածի վերաբերյալ
- Շուռնուխ գյուղում ծեծել են ԼԳԲՏ ակտիվիստների