Airbus-ի անօդաչուն ռեկորդ է սահմանել
Հաջողությամբ է ավարտվել Airbus-ի արտադրության Zephyr S անօդաչու թռչող սարքի առաջին փորձնական թռիչքը։ Նյուզու.քոմ-ի հաղորդմամբ, այն օդում է անցկացրել 25 օր, 23 ժամ և 57 րոպե։
Անօդաչուն ինքնաթիռի և արբանյակի յուրատեսակ խառնուրդ է։
«Սա աշխարհում ամենաերկարատև թռիչքն է, որի ընթացքում հաստատվել են համակարգի հնարավորությունները, նաև հասել ենք ինժեներական բոլոր խնդիրների լուծմանը»,-ասված է ընկերության հաղորդագրության մեջ։
Փորձարկումներն անցել են Մեծ Բրիտանիայի աջակցությամբ, որն էլ ծրագրում է առաջինը օգտագործել այս նորամուծությունը։ Հաջորդ թռիչքը նախատեսված է Ավստրալիայում մինչև տարեվերջ։
Zephyr-ը աշխատում է երկու էլեկտրական շարժիչների օգնությամբ, որոնք սնվում են անօդաչուի վրա տեղադրված արևային մարտկոցներից։ Անօդաչուի թևերի բացվածքը հասնում է 25 մետրի, իսկ տեղափոխվելիք բեռի քաշը 5 անգամ գերազանցում է անօդաչուի քաշը։ Անօդաչուն առաջին հերթին նախատեսված է դիտարկման համար, նաև արբանյակային կապով ապահովելու այն տարածքները, որտեղ կապի այդ տեսակը բացակայում է։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին