ԱԻՆ-ը վարժանք է անցկացրել խոշոր ընկերություններից մեկում
ԱԻՆ փրկարար ծառայությունը «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի տարածքում այսօր անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը արտադրական վթարի դեպքում» թեմայով:
ԱԻՆ-ից հայտնում են, որ ուսումնավարժանքի սցենարի համաձայն, հումքերի պահեստի 4-րդ հարկում տեղի էր ունեցել պայթյուն, առաջացել էր փլուզում, հրդեհի օջախներ, շենքում մնացել են արգելափակված աշխատակիցներ և առաջացել էր խուճապային իրավիճակ:
Տեղի ուժերով կազմակերպվել է մոտ 40 աշխատակիցների տարահանումը անվտանգ վայր, իսկ տնօրենը ահազանգել է 911 ծառայություն:
Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարական ջոկատները իրականացրել են բացազատում և հետախուզություն, ինչպես նաև ծավալել են փրկարարական աշխատանքների ղեկավարման օպերատիվ շտաբ:
Պարզվել է, որ այրվում է 400 քմ տարածք, որից հետո հրշեջ փրկարարական ջոկատները անմիջապես իրականացնում են հրդեհաշիջում ու հրդեհի տարածման կանխարգելում: Գազի, հոսանքի, ջրի վթարային խմբերը և գործարանի վթարավերականգնողական կազմավորումը իրականացնում են շենքի՝ գազի, հոսանքի և ջրի վթարային անջատում: Շենքի տանիքից իրականացվում է 4 տուժածների, իսկ շենքի 3-րդ հարկից 4 արգելափակվածների տարհանում, որից մեկին պատգարակի օգնությամբ, այնուհետև հատուկ տեխնիկական միջոցների օգտագործմամբ փլատակներից դուրս է բերվում ևս մեկ տուժած: Երկրորդ ուսումնական տեղամասում, ըստ ուսումնավարժանքի սցենարի, մարդատար ավտոմեքենայի վարորդը խուճապահար մխրճվել է ամոնիակ տեղափոխող բեռնատարի մեջ, կա ամոնիակի արտահոսք, մարդատար մեքենայից վարորդին դուրս բերել չի հաջողվում:
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգտագործմամբ դուրս են բերում մարդատար մեքենայի վարորդին, անձրևացայտ փողակների կիրառմամբ արգելափակում են ամոնիակի տարածումը, ինչպես նաև օդաբարձիկների կիրառմամբ դադարեցնում են բեռնատարից ամոնիակի արտահոսքը: Բոլոր տուժածները տեղափոխվել են մասնագիտացված բժշկական հաստատություններ:
Ըստ աղբյուրի՝ ուսումնավարժանքի նպատակն է եղել ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը և գործնական հմտությունները, ինչպես նաև կատարելագործել «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում