Զինհաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծում են նաև կրթության և աշխատանքի հարցերը. ԱԽ քարտուղար
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հանդիպել կենտրոնում ապաքինվող երիտասարդների հետ:
«Այսօր այցելեցի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հանդիպեցի կենտրոնում ապաքինվող երիտասարդների հետ:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջեցի վերականգնողական կենտրոնում, ծանոթացա կատարված մեծածավալ աշխատանքներին և կենտրոնի հնարավորություններին:
Արմեն Մուրադյանը և կենտրոնի տնօրենը ներկայացրեցին հաստատության ընթացիկ գործունեությունն ու հետագա ծրագրերը և տեղեկացրեցին, որ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծում են նաև նրանց կրթության և աշխատանքի հարցերը:
Զրույցի ընթացքում բազմաթիվ հարցերից բացի քննարկեցինք նաև Կենտրոնի հետ հետագա համագործակցության ձևաչափը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արմեն Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանության նախարարն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
- Կարելիայի Օրենսդրական ժողովի պատվիրակությունն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
- Միքայել և Կարեն Վարդանյանները 120 միլիոն դրամ են հատկացրել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին
- Հենրիխ Մխիթարյանն իր մեքենան նվիրել է վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին
- Արա Բաբլոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն