Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ամուսնալուծության գործընթացում իրեն օգնողներին
Հայազգի հումորիստ Եվգենի Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր իրեն աջակցում են կնոջ՝ Ելենա Ստեփանենկոյի հետ ամուսնալուծության գործընթացի ժամանակ։
«Գազետա.ռու»-ն գրում է, որ այս մասին նա ասել է «Վեստի» հեռուստահաղորդման եթերում։
Պետրոսյանը «ընկերներ» է անվանել բոլոր նրանց, ովքեր իրեն օգնում են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրանց ամուսնալուծության և ունեցվածքը կիսելու դատական հայցի մասին։ Ստեփանենկոյի խոսքով՝ Պետրոսյանի ամուսնալուծությունը «կենցաղային հարց» է:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ յուրաքանչյուր մարդու կյանքի ընթացքում ինչ-որ բան տեղի է ունենում, իսկ իրենց ամուսնական կյանքում «ամուսնալուծություն է տեղի ունեցել»:
Հարակից հրապարակումներ`
- Պետրոսյանի փաստաբանը խոսել է հումորիստի և կնոջ ամուսնալուծության մասին
- Եվգենի Պետրոսյանն ու կինը ունեցվածքը կկիսեն դատարանում
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում