Բաց երկնքի տակ հյուրանոց՝ շվեյցարական Ալպերում
Շվեյցարիայի Թոգենբուրգ քաղաքում բացվել է առանց պատերի և տանիքի հյուրանոց, որտեղ մեկ գիշերվա արժեքը 210 դոլար է: Այս մասին գրում է Design Boom-ը:
Բաց երկնքի տակ գտնվող հյուրանոցն ունի ընդամենը երեք սենյակ։ Այստեղ այցելուներին հատկացվում է շքեղ մահճակալ, պահարան, լուսամփոփ, բացի այդ, տրամադրվում է սուրճ, նախաճաշ և ոչ ալկոհոլային ըմպելիքներ։
Հյուրանոցի այցելուներին սպասարկում են սպասավորները, որոնք ոչ միայն սնունդ և սուրճ են մատուցում, այլև ոչ բարենպաստ եղանակի դեպքում առաջարկում են այլընտրանքային տարբերակներ: Օրինակ, հորդառատ անձրևների ժամանակ հյուրանոցի այցելուները կարող են մնալ մոտակա խրճիթում կամ հին տանը:
Նշվում է նաև, որ բացվելուց հետո բացօթյա հյուրանոցն անմիջապես գրավել է զբոսաշրջիկների ուշադրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան