Ռուսաստանը պատրաստվում է պատասխանել ԱՄՆ պատժամիջոցներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոց է սահմանել Թուրքիայի դեմ:
«Մինչ թուրքական լիրան մեր ուժեղ դոլարի նկատմամբ արագորեն արժեզրկվում է, ես հաստատել եմ Թուրքիայից ներկրվող պողպատի և ալյումինի նկատմամբ գոյություն ունեցող մաքսային հարկերի կրկնապատկումը։ Ալյումինի մաքսատուրքը կլինի 20%, իսկ պողպատը՝ 50%։ Մեր հարաբերությունները Թուրքիայի հետ այժմ լավ չեն»,-գրել է ԱՄՆ նախագահը թվիթերյան իր միկրոբլոգում:
I have just authorized a doubling of Tariffs on Steel and Aluminum with respect to Turkey as their currency, the Turkish Lira, slides rapidly downward against our very strong Dollar! Aluminum will now be 20% and Steel 50%. Our relations with Turkey are not good at this time!
— Donald J. Trump (@realDonaldTrump) August 10, 2018
Հիշեցնենք, որ լարված հարաբերությունների պատճառով ԱՄՆ-ն ևս մեկ պատժամիջոց էր կիրառել Թուրքիայի դեմ։ Դրանով արգելվել էին Թուրքիայի արդարադատության նախարար Աբուլհամիթ Գյուլի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի մուտքը ԱՄՆ։ Պատճառն այն էր, որ Թուրքիայում շարունակում է կալանավորված մնալ ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը։
Մինչ պատժամիջոցներից արագորեն արժեզրկվում են ռուսական ռուբլին ու թուրքական արժույթը, երկու երկրների պաշտոնյաներն ակտիվ շփումների մեջ են: Նախօրեին հեռախոսազրույց են ունեցել Էրդողանն ու Պուտինը, հայտարարվել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն օգոստոսի 13-14-ն ընկած ժամանահատվածում կլինի Անկարայում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ամերիկյան պատժամիջոցներին ռուսական կողմը պատասխան կտա: Նրա խոսքով, ԱՄՆ կողմից նոր պատժամիջոցների սահմանումը վկայում է այն մասին, որ այդ երկիրը կորցնում է հետագա զարգացման ռեսուրսները:
«Խնդիրը ոչ Ռուսաստանում է, ոչ էլ այլ տեղ: Հնարավոր է, որ ԱՄՆ-ն ուղղակի հասկանում է, կորցնում է հետագա զարգացման ռեսուրսները, որոնց միջոցով կարողացել էր պարբերաբար հաղթահարել ճգնաժամերը: Հիմա այդ ռեսուրսներն այլևս չկան, դրա համար հարկավար է նոր բան, էքսպանսիա՝քաղաքական, տնտեսական, ֆինանսական, որին հիմա մենք ականատես ենք լինում»,-ասել է Զախարովան՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում Իրանի, Հյուսիսային Կարեայի, նույնիսկ իր գործընկեր ԵՄ-ի նկատմամբ:
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ ռուսական կողմի պատասխան քայլերը մշակման փուլում են:
«Ցավոք սրտի, մեր հարաբերությունները բարելավելու, փակուղուց դուրս բերելու փոխարեն, հերթական անգամ մենք մտածում ենք նման պատասխանի մասին: Մենք դրա մասին հայտարարել ենք բաց ու թափանցիկ»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացումը կարելի է համարել տնտեսական պատերազմի հայտարարում. Մեդվեդև
- Եվրամիությունը չեղյալ է հայտարարել իրաքյան չորս ընկերությունների հանդեպ պատժամիջոցները
- ԱՄՆ-ի սենատը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց սահմանող որոշման նախագիծ է ընդունել
- Թուրքիան դեմ է Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներին
- ԱՄՆ-ը որոշել է ռուսական զենքի գնման համար պատժել Թուրքիային
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ