«Ժողովուրդ». ՀՔԾ-ն հարցաքննության կհրավիրի՞ Օգանովսկուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ի դեպքերից հետո տեսակետ էր շրջանառվում, որ այդ օրերին ներքաղաքական իրադարձություններին ներգրավվել է ոչ միայն բանակը, այլև զորք է բերվել նաև Ղարաբաղից: Չի բացառվում, որ հիմա ՀՔԾ-ն նաև այս վարկածը ստուգի` ընդհուպ մինչև հարցաքննության հրավիրելով Արցախի պաշտպանական բանակի հրամանատարական կազմից 2008թ. պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձանց: Այդ անձանց շարքում շրջանառվում է նաև Արցախի հանրապետության ՊԲ փոխնախարար Սամվել Կարապետյանի՝ Օգանովսկու անունը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է մեկնաբանություններ ստանալ Կարապետյանից, սակայն վերջինս հրաժարվել է պատասխանել մեր հարցերին:
«Ես որևէ բան չեմ մեկնաբանում»: Ի դեպ, հատկանշական է, որ օրերս Արցախ էր մեկնել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, որը հանդիպել է նաև նախագահ Բակո Սահակյանի հետ: Եվ մեր աղբյուրները հակված են կարծելու, որ այդ գործուղման նպատակներից մեկն էլ ղարաբաղցի պաշտոնյաներին ՀՔԾ հրավիրելու գործընթացն առանց խնդիրների կազմակերպելն է, որպեսզի ՊԲ հրամանատարները չհամառեն ու ներկայանան նախաքննական մարմին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում