Նյու Յորքում կորել է սնանկացած միլիոնատերը
Նյու Յորքում կորել է սնանկացած միլիոնատերը, որը մնացել էր առանց տուն: Լենտա.ռու-ն գրում է, որ Փոլ Գրինուոլդը բազմամիլիոն հարստություն էր կուտակել հիմնադրամներից մեկի մենեջեր աշխատելով։
Նրա կինը Նյու Յորքի համալսարանի դասախոս է և խոհարարական հանրահայտ գրքի հեղինակ։ Խնդիրներն առաջացել էին կնոջ հետ վեճից հետո։ Չնայած դատական արգելքին՝ Գրինուոլդը հետապնդել է կնոջը։
2009-ին կնոջ վրա հարձակվելուց հետո նա հայտնվել է ամբաստանյալի աթոռին ու վիրավորել դատավորին նիստի ժամանակ։
Մասնագետների խորհրդով նրան տեղափոխել են բանտային հոգեբուժարան։ Մի քանի տարում Գրինուոլդը զրկվել է այն ամենից, ինչ ուներ և վերջին ժամանակներս ապրել է Մանհեթնի անտունների ապաստանում։
Հիմա նրան որոնում է ոստիկանությունը։