Հայաստանը նախաձեռնել է միայն ՀԱՊԿ քարտուղարի փոփոխման հարցը. ԱԳՆ
«Հայաստանը, նպատակ ունենալով տարանջատել ներպետական իրավական գործընթացները ՀԱՊԿ-ից և ապահովել ՀԱՊԿ քարտուղարության բնականոն գործունեությունը, նախաձեռնել էր համապատասխան գործընթացներ: Մնացած հարցերը ենթակա են ՀԱՊԿ շրջանակներում տարբեր մակարդակներում քննարկումների: Միաժամանակ, ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է հաստատվեն ՀԱՊԿ խորհրդի կողմից»,- այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Հայաստանը պնդելու է, որ իր ներկայացուցիչը գլխավորի կառույցը:
«Ամբողջ զարգացումների վերաբերյալ մեր հանրությունը, ըստ կարգի, տեղյակ կպահվի»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք ՀԱՊԿ նոր քարտուղարի թեկնածություններ քննարկվում են, Աննա նաղդալյանը նշեց, որ Հայաստանը նախաձեռնել է միայն քարտուղարի փոփոխման հարցը, մնացած բոլոր հարցերը ներքին քննարկումների ոլորտում են:
Իսկ հնարավո՞ր է, որ այս հարցը քննարկվի ՀԱՊԿ առաջիկա գագաթաժողովի ժամանակ, հայկական կողմի նախաձեռնությամբ մտցվի օրակարգ, հետաքրրքվեցին լրագրողները:
«Մինչև գագաթաժողովը ՀԱՊԿ-ի ներսում քննարկումների լայն գործընթաց է տեղի ունենում, և այդ քննարկումների արդյունքում ձեռք բերված որոշումները ներկայացվում են Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա
- Փաստաբան. Խաչատուրովը շուտով կանցնի իր պարտականությունների կատարմանը
- Խաչատուրովը կարող է մեկնել Մոսկվա. ՀՔԾ
- Փաստաբանը դիմել է ՀՔԾ-ին՝ Խաչատուրովին Մոսկվա մեկնելու թույլտվություն տալու համար
- ՀԱՊԿ ղեկավարությունը Խաչատուրովի հետկանչի մասին տեղեկություններ չունի
- Յուրի Խաչատուրովն ազատ է արձակվել
- Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց
- ՀԱՊԿ-ը Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքների մասին տեղեկատվության չի տիրապտում. Վլադիմիր Զայնետդինով
- Փաստաբան. Խաչատուրովին չի պարզաբանվել մեղադրանքի բնույթն ու հիմքերը