Այս գիշեր Շվեդիայում մոտ 80 մեքենա են այրել
Շվեդիայի արևմուտքում՝ մասնավորապես մի քանի շրջաններում, հրդեհի հետևանքով մոտ 80 ավտոմեքենա է վնասվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Շվեդիայի ոստիկանության հաղորդագրությանը:
«Համաձայն առկա տվյալների՝ շրջանում մոտ 80 մեքենա է այրվել։ Ամենաշատը տուժել են Գյոթեբորգ և Տրոլհետան քաղաքները։ Քանի որ հրդեհների մեծ մասը սկսվել է կարճ ժամանակահատվածում, չի բացառվում հրդեհների միջև կապը»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։
Ըստ ոստիկանության, դեպքի վայրերի մոտ նկատվել են փակ դեմքերով երիտասարդների խմբեր։ Նրանք քարեր են նետել ու փակել դեպքի վայրերի մոտակայքի ճանապարհները։
Նշվում է նաև, որ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում