Լավագույն զբոսաշրջային ուղղությունները՝ թավշյա սեզոնին ճանապարհորդելու համար
Սեպտեմբերին՝ «թավշյա սեզոն»-ին, փորձառու զբոսաշրջիկները գիտեն, որ ճանապարհորդության համար դա ամենալավ ժամանակն է, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Business Insider-ին:
Օրինակ, սեպտեմբերը իդեալական ամիս է Մեծ Կիրճ (ԱՄՆ) ճանապարհորդելու համար: Grand Canyon-ը ԱՄՆ-ի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններից մեկն է:
Այն գտնվում է ԱՄՆ-ի Կոլորադո բարձրավանդակում գտնվող Grand Canyon ազգային պարկում, ձևավորվել է Կոլորադո գետի հունով: Կիրճի երկարությունը 446 կմ է, լայնությունը տատանվում է 6-29 կմ՝ բարձրավանդակի մակարդակով և 1 կմ՝ հատակի մակարդակով: Խորությունը 1800 մ է:
Ըստ Business Insider-ի սեպտեմբերին հանգստացողները թիվը համեմատաբար քիչ է, քան ամռանը: Օրինակ, Լաս Վեգասում միշտ էլ տուրիստները շատ են, սակայն օգոստոսի վերջին զբոսաշրջիկների թիվը նվազում է: Ուստի խորհուրդ է տրվում «թավշյա սեզոն»-ը վայելել հենց Լաս Վեգասում:
Business Insider-ը առաջարկում է նաև այցելել Կոստա Ռիկա՝ Լիմոն նահանգ, Լոնդոն, Իտալիա՝ մասնավորապես Սիցիլիա, բելգիական Բրյուգգե և հնդկական Ուդայպուր քաղաքներ:
Լաս Վեգաս
Սիցիլիա
Բրյուգգե