Քաղաքական 16:48 15/08/2018 Հայաստան

Քոչարյանի հետ համագործակցության ոչ որոշում ունենք, ոչ էլ օրակարգ. Հրանտ Մարգարյան

«Երկրում ինչ տեղի է ունենում, բոլորն են պատասխանատու՝ ուղղակի կամ անուղղակի»,-  «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք 2008 թվականի մարտին իշխանության մաս կազմած Դաշնակցությունն իրեն պատասխանատու զգում է Մարտի 1-ի 10 զոհերի համար։

«2008 թվականի մարտի 1-ին մենք բավական հեռավորության վրա էինք, որովհետև նախագահական ընտրություններին մասնակցել էինք սեփական թեկնածուով և նախընտրական պրոցեսներում  մենք հեռու էինք կանգնած, մրցակից էինք։ Մենք զգում էինք, որ դեպքերը տանում են դեպի առճակատում, հայտարարություն  ենք հրապարակել, որ այդ ճանապարհով չպետք է գնալ։

Մարտի 1-ը մեր ողբերգությունն է, բայց դրա համար բոլորն են պատասխանատու՝ թե այս, թե այն կողմը։ Ես չեմ ընդունում, երբ նախկինները միայն  մի կողմին էին ձերբակալում և հարցաքննում, իսկ հիմիկվանները՝ միայն մյուս կողմին։ Այս տեսակ քննություն չի լինում, բայց Մարտի 1-ը մեզ դաս է եղել։ Դրա ապացույցն այն է, որ այդ օրը բարիկադներ սարքող և այդ ձևով հեղափոխություն անողները 2018 թվականին ձեռքերը վեր հեղափոխություն կազմակերպեցին։ Սրանով նրանք ասեցին, որ  այն ժամանակ սխալ են եղել։ Իշխանությունը, որ նախորդ անգամ կրակում էր, այս անգամ չկրակեց, այլ հանձնվեց առանց արյուն  թափելու»,- նշեց դաշնակցական գործիչը։

Դաշնակցական գործչի խոսքով, Մարտի 1-ն այլևս չպետք է մեզ խանգարի, մարդկանց միջև թշնամանք սերմանի։ Մեղավորներ պետք է փնտրել և գտնել այնպես, որ երկրում թշնամական մթնոլորտ չստեղծվի։

«Նոր Հայաստանը պետք է կազմավորվի ժողովորդավարության հասկացողության վրա։ Պետք  վստահության մթնոլորտ ստեղծվի։ Մեզ հիմա ասում են՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրություն եք դրել։ Մի՞թե իր ժամանակ չենք դրել։ Այ ժամանակ Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի, Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցը փոխելու համար դաշնակացական պատգամավորները ստորագրություն են դրել, ինչո՞ւ է մոռացվում»,- հարց ուղղեց նա։

Հրանտ Մարգարյանի խոսքով, 2008-ին երկիրը թուլացավ, դրան նպաստեցին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը։

Հարցին՝ կարծո՞ւմ է, որ նախկին իշխանությունները ճնշում էին բանեցնում դատական իշխանության վրա՝ չբացահայտելու Մարտի 1-ի գործը, նա շեշտեց՝ տրամաբանական առումով դա հավանական է թվում։ Իսկ կարծո՞ւմ է , որբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, հարցին ՀՅԴ անդամը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մեր երկրին վայել չէ այսպես խայտառակել նախագահական ինստիտուտը։ Նախագահական ինստիտուտ մեր երկրում պետք է հարգվի։ Պետք չէ անցյալն այնպես խառնել իրար, որ մեր այսօրվա և վաղվա կյանքը վտանգվի»։

Լրագրողի հարցին՝ ՀՅԴ-ն մտադի՞ր է համագործակցել Քոչարյանի հետ, Մարգարյանը պատասխանեց. «Մենք բոլոր ուժերի հետ էլ մտադիր ենք գործակցել»։

Ճշգրտող հարցին՝ այդ թվում Քոչարյանի՞, դաշնակցական գործիչը մանրամասնեց. «Բոլորի հետ, բոլոր հայերի հետ մենք պատրաստ ենք համագործակցության, բայց հատուկ Քոչարյանի հետ համագործակցության ոչ որոշում ունենք, ոչ էլ օրակարգ»։

Անգամ հաշվի առնելով 2008 թվականի «Մարտի 1»-ի դեպքերը, ՀՅԴ-ն հնարավոր համարո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը հարցին էլ ՀՅԴ անդամն ասաց. «Ես Մարտի 1-ի իրադարձությունների մասին սեփական դատողություն չունեմ, ես գիտեմ, որ դեպքը պատահեց այդ ժամանակ բոլորի մեղքով, և այդ 8-10 զոհերը, անկախ, թե ով է կրակել նրանց վրա, մեղքը բոլորի վզին է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վզին էլ է փաթաթված, Ռոբերտի վզին էլ է փաթաթված։ Դա այդպես պետք է նայել, կարևոր չի, թե ով է կրակել, կարևորը, թե այդ երևույթն ով է ստեղծել։ Ո՞վ ստեղծեց այդ երևույթը։ Բոլորը միասին ստեղծեցին։ Մենք այն ժամանակ էլ զգուշացրել ենք՝ թե՛ ընդդիմությանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանին, որ էս ճանապարհով մի գնացեք, սա վտանգավոր է, մեզ չեն լսել։ Մենք դեմ ենք եղել դրան և մտահոգ ենք եղել, կեցված ենք ունեցել և կեցվածքն էլ արտահայտել ենք, կեցվածքի համար էլ ճիգ ենք թափել, աշխատել ենք, փորձել ենք որ մեղմենք, չենք հաջողել»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:25
Ֆրանսիան միջուկային կայաններին մոտ ապրող քաղաքացիներին յոդի անվճար հաբեր է բաժանում
Ֆրանսիան յոդի անվճար դեղահաբեր կտրամադրի մոտ 2,2 միլիոն մարդու, ովքեր ապրում են միջուկային կայաններին մոտ, որպեսզի վթարի դեպքում դրանք մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
11:18
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի նախագահին
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է  Ռիգայի ամրոց, որտեղ նրանց ընդունել է Լատվիայի նախագահ Էգիլս Լևիթսը։...
Աղբյուր` Panorama.am
11:14
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:11
Բելառուսի խորհրդարանը հույս ունի վերականգնել ԵԽԽՎ-ում հատուկ հյուրի կարգավիճակը
Բելառուսի խորհրդարանը մոտ ապագայում կարող է ունենալ իր հատուկ հյուրի կարգավիճակը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
11:07
Երեկ փորձել են սպանել Արմավիրի երեք բնակչի
Հանգամանքները պարզվում են
Աղբյուր` Panorama.am
11:04
Դավիթ Տոնոյանն՝ իր հրաժարականի մասին
«Որևիցե քննարկում չի եղել»։
Աղբյուր` Panorama.am
11:00
Օգոստոսին Վրաստանը կորցրել է 47 միլիոն դոլար՝ Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի կրճատման պատճառով
Միայն այս տարվա օգոստոսին ռուսաստանցի զբոսաշրջիկների թվի կրճատման պատճառով Վրաստանի զբոսաշրջության ոլորտի եկամուտները նախորդ տարվա նույն...
Աղբյուր` Panorama.am
10:47
Եվրախորհրդարանը հաստատեց Քրիստին Լագարդին ԵՄ Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում
394 կողմ, 206 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Եվրոպական խորհրդարանը հավանություն տվեց Քրիստին Լագարդի թեկնածությանը ԵՄ Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
10:41
Յուրի Օգանեսյանը՝ հատուկ հյուր
Սեպտեմբերի 25-ին ԵՊՀ-ում տոնելու են պարբերական աղյուսակի 150-ամյակը և ԵՊՀ-ի 100-ամյակը։ Կազմակերպիչները նշում են, որ տոնակատարության...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանը` սեփական օրակարգով և Արևելք-Արևմուտք հակադրության օրոք
Ամերիկայի հայկական համագումարի ազգային քարոզչական կոնֆերանսի շրջանակում անցկացվեց հայ-ամերիկյան հարաբերությունների մասին քննարկում ՀՀ և ԱՄՆ չորս դեսպանների մասնակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
10:20
Այսօր Հայաստանում նշվում է աստղագիտության օրը
Սեպտեմբերի 18-ը հայ մեծանուն գիտնական Վ. Համբարձումյանի ծննդյան օրն է։  Հայաստանի կառավարության որոշման համաձայն՝ 2009թ-ից ի վեր...
Աղբյուր` Panorama.am
10:17
Արդարադատության փոխնախարարներն ընդունել են Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի պատվիրակությանը
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը, տեղակալներ Քրիստիննե Գրիգորյանը և Աննա Վարդապետյանը սեպտեմբերի 17-ին ընդունել են...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստան կայցելի ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակություն
Որպես աշխարհի ամենահզոր ժողովրդավար երկիր, Միացյալ Նահանգները պետք է աջակցի Հայաստանին ժողովրդավարության հաստատման գործում, Վաշինգտոնում անցած...
Աղբյուր` Panorama.am
10:11
Վրացական ոսկին և Լիդիանի առկախված ծրագիրը
Վերջին ամիսներին Հայաստանի ամենաքննարկվող թեման, որը սպառնում է անգամ դառնալ հեղափոխությունից հետո ձեռքբերված կառավարության փորձաքարը, Ամուլսարի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Զոհրաբ Մնացականյանը շեշտել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորությունը
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Ռիգա մեկնարկել է Լատվիայի փոխվարչապետ, ՊՆ նախարար Արտիս Պաբրիկսի հետ հանդիպումով:...
Աղբյուր` Panorama.am
10:07
Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի վթարից մեկ մարդ հոսպիտալացվել է
Սեպտեմբերի 17-ին, ժամը 17:15-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վարդենյանց լեռնանցքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ....
Աղբյուր` Panorama.am
10:04
Արթուր Ալեքսանյան. Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու
Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը շնորհակալություն է հայտնել բոլորին իրեն...
Աղբյուր` Panorama.am
10:00
Երասխ-Երևան ճանապարհին «Մերսեդես»-ն ամբողջությամբ այրվել է
Սեպտեմբերի 17-ին, ժամը 19:26-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ժամանակ». Միջադեպ համայնքների խոշորացման թեմայով քննարկմանը
«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս բավական հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ժողովուրդ». ԱԺ պետական իրավական հանձնաժողովը ամենօրյա ռեժիմով լծված է հիմքեր որոնելու գործին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ իշխանական խմբակցությունը ԱԺ նախագահ Արարատ...
Աղբյուր` Panorama.am
09:54
«Հրապարակ». Օպերացիան կիրականացնի Վահե Ղազարյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Անվտանգության խորհրդի նիստում երեկ քննարկվել է երկրում անվտանգային միջավայրի հարցը։ Խոսվել է ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Ժամանակ». ԵՊՀ-ում վերջին նշանակումները բացառապես քավոր-սանիկ-բարեկամ տիրույթից են
«Ժամանակ» թերթը գրում է. «Գործող իշխանությունների կարգախոսներից մեկը ընկերոջ, բարեկամի, քավոր-սանիկի արժանիքներով պաշտոնների...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Փաստ». Չի բացառվում, որ Հովսեփյանի կարգավիճակը ՀՔԾ-ում փոխվի
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել, որն,...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Հրապարակ». Անկախության տոնը Փաշինյանը կնշի Գյումրիում, ՀՀԿ-ն՝ Լոռիում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 21-ին Անկախության տոնը կնշեն Գյումրիում։...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Ժամանակ». Վանեցյանը հրաժեշտ կտա՞ ՀՖՖ նախագահի պաշտոնին
«Ժամանակ» թերթը գրում է. «Շատ շուտով ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժեշտ կտա ՀՖՖ նախագահի պաշտոնին: Ըստ «Իմ...
Աղբյուր` Panorama.am
09:43
«Ժողովուրդ». Ձկան որսի արգելքի պայմաններում սիգը հայտնվել էր ձկան փառատոնին
«Ժողովուրդ» թերթը գրում է «Սեպտեմբերի 14-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում անցկացվեց ձկան փառատոնը, այլ կերպ ասած` «Էկո...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Փաստ». Գործի են դրվել մարզային կառույցները
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթին բավականին ուշագրավ տեղեկատվություն է հայտնի դարձել, որն, ըստ էության, առավել...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Հրապարակ». ԱԺ-ն ավտոմատ «կջրի» վահեգրիգորյանական մեկնաբանությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Վահե Գրիգորյանի մեկնաբանությունն առ այն, թե ՍԴ-ում այսօր երկու դատավոր կա, մյուսներն...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Հրապարակ». «Հայկական ժամանակ»-ի լրագրողը նշանակվել է Արարատ Միրզոյանի ռեֆերենտ
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իրեն ռեֆերենտ է նշանակել Լուսինե Բարսեղյանին, ով...
Աղբյուր` Panorama.am
09:27
Իսրայելում կայացած կրկնակի ընտրությունների արդյունքներով Նեթանյահուն չի կարողանում մեծամասնություն ապահովել
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի «Լիքուդ» կուսակցությունը և Բենի Գանցի «Կահոլ Լավան»-ը նախօրեին կայացած երկրի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյան. Պատճառն այս է, որ ինձ չեն հասկանում ու չեն ուզում հասկանալ
17:44 17/09/2019

Ռոբերտ Քոչարյան. Պատճառն այս է, որ ինձ չեն հասկանում ու չեն ուզում հասկանալ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}