Ամստերդամի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը
Ամստերդամի «Սհիփհոլ» օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է ավիահաղորդակցությունը: Այդ մասին Թվիթերում հայտնել են օդանավակայանի ներկայացուցիչները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ժամանակավորապես ինքնաթիռներ չեն մեկնում ու չեն ժամանում. «Դիսպետչերական ծառայությունը պարզում է, թե ինչն է խնդիրը: Մենք կշարունակենք տեղեկացնել իրավիճակի մասին»:
Ուղևորներին խորհուրդ է տրվում չվերթերի կարգավիճակին հետևել կայքում, բջջային հավելվածի միջոցով կամ կապվել իրենց ավիաընկերությունների հետ:
Իր հերթին Նիդերլանդների հեռուստառադիոհեռարձակող կորպորացիան հայտնել է, որ խնդիրներն առաջացել են տեղական ժամանակով ժամը 13:15-ին։ Հեռուստաընկերության տվյալներով՝ խոսքը, ըստ երևույթին, տեխնիկական խնդիրների մասին է։