Թուրքիայում ձերբակալել են Շվեդիայում մեքենաների այրման մեջ կասկածվողներից մեկը
Օգոստոսի 14-ի գիշերը Շվեդիայի Գոտբենբուրգ քաղաքում մեքենաներ այրելու մեջ կասկածվողներից մեկը ձերբակալվել է Թուրքիայում: Այս մասին գրում է «Գազետա ռու»-ն:
Նշվում է, որ նախորդ գիշեր ձերբակալված կասկածյալը 20 տարեկան է: Երիտասարդը կասկածվում է անձի կյանքին, առողջությանը կամ գույքին կանխամտածված վնաս հասցնելու մեջ:
Հիշեցնենք, որ երեկ գիշեր անհայտ անձինք Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում և նրա մերձակայքում մոտ 200 մեքենա են այրել: Սև հագուստով և դիմակավորված երիտասարդները ջարդել են մեքենաների պատուհանները, ներսում դյուրավառ հեղուկներ են լցրել ու այրել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին