Ճապոնիայի կայսրը զղջում է Երկրորդ աշխարհամարտում իր երկրի մասնակցության համար
Ճապոնիայի կայսր Ակիհիտոն խորը զղջում է հայտնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր երկրի գործողությունների կապակցությամբ: Լենտա.ռու-ն, հղում անելով Associated Press-ին, գրում է, որ նա ելույթ է ունեցել Տոկիոյում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 73-րդ տարեդարձին նվիրված արարողության ժամանակ։
Կայսրը հույս է հայտնել, որ ավերիչ պատերազմ այլևս երբեք չի կրկնվի։ Նա նշել է, որ «աղոթում է, որ ամբողջ աշխարհում խաղաղություն լինի»։
Արարողությանը ելույթ է ունեցել նաև Ճապոնիայի վարչապետը Սինձո Աբեն։ Ի տարբերություն կայսրի, նա չի հայտնել ափսոսանք և զղջում Տոկիոյի գործողությունների համար։
2019 թվականի ապրիլին Ակիհիտոն պատրաստվում է հրաժարվել գահից։ Անցած տարվա ամռանը խորհրդարանը որոշում էր ընդունել, որը թույլ է տալիս նրան հրաժարվել գահից։
Ակիհիտոն գահին է 1989 թվականից, ներկա պահին կայսրը 84 տարեկան է։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին