Եգիպտացիները մարմինները մումիֆիկացրել են 1500 տարի ավելի վաղ, քան համարվում է
Բրիտանացի հնագետները պարզել է, որ հին եգիպտացիները սկսել են մահացածների մարմինները մումիֆիկացնել 1500 տարի ավելի վաղ, քան մինչ այժմ համարվում է։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ուսումնասիրությունը հրապարակվել է Journal of Archaeological Science ամսագրում։
Թուրինի Եգիպտական թանգարանում գտնվում է հնագույն մումիաններից մեկը, որը 5600 տարեկան է։ Մինչ վերջերս համարվում էր, որ մարմինը մումիֆիկացվել է բնական ճանապարհով՝ եգիպտական անապատի կիզիչ արևի ազդեցությամբ։ Բայց, ուսումնասիրելով կտորը, որի մեջ փաթեթվել էր մումիան, գիտնականները հայտնաբերել են բալզամի բաղադրության հետքեր։ Կատարվել են տարբեր անալիզներ, որոնք ցույց են տվել բալզամի առկայություն՝ բուսական յուղի խառնուրդ և անուշաբույր բույսերի պատրաստուկ։
Բաղադրության մեջ նաև հայտնաբերվել է հակաբակտերիալ նյութեր նույն համամասնությամբ, ինչ 2500 տարի անց, երբ բալզամապատումն արդեն տարածված էր։
Բացի այդ պարզվել է, որ մումիան թաղվել էր Եգիպտոսի հարավում, ինչը խոսում է այն մասին, որ այդ պրակտիկան աշխարհագրորեն ավելի լայն տարածում է ունեցել, քան կարծում էին մինչ այժմ։ Հենց մարմինն ուսումնասիրելով, գիտնականները պարզել են, որ այն 20-30 տարեկան տղամարդու մարմին է և բալզամապատվել է մոտավորապես մ.թ.ա. 3600 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին