Փաստաբանը մանրամասներ է հայտնել Կարեն Պետրոսյանի սպանության գործից
Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական կողմում գերության մեջ հայտնված ու հետո սպանված Կարեն Պետրոսյանի վերաբերյալ գործից։
Փաստաբանը գրել է. «Կարեն Պետրոսյանի գործը ոչ միայն ցուցակներից հեռացված չէ, այլ ավելին՝ այն քննվել է ամենայն մանրամասներով, ՄԻԵԴ-ի կողմից թվարկած բազմաթիվ հարցերի շրջանակներում:
Այս գործով վեր են հանվել մի քանի հանգամանքներ, որոնք հնարավոր է բեկումնային նշանակություն ունենան Ադրբեջանի տարածքում գերեվարված հայերին կամ հայաստանցիների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, իսկ ոմանց մասով՝ նաև սպանությունների հանգամանքների կապակցությամբ խտրական մոտեցման կանխավարկածի ձևավորման համար:
Այս գործով, առհասարակ, առաջին անգամ վեր է հանվել և քննարկվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից գերեվարված հայաստանցիների նկատմամբ «ծիսական սպանությունների» իրողությունը: Հուսով եմ՝ ի վերջո միջազգային դատավորներն այս ակնբախ իրողությունը կարձանագրեն իրենց ակտերում, որպես հայատյացության ծայրահեղ դրսևորում:
Սույն գործով քննարկվում է նաև Հեյդար Ալիևի զինակից և մերձավոր բարձրաստիճան զինվորական, գեներալ Ռովշան Աքբարովի մասնակցությունը Կարենի սպանությանը, որի հանգամանքները, ըստ փորձագետների բացահայտած մանրամասների, այնքան սահմռկեցուցիչ են, որ այսքանով կսահմանափակվեմ:
Իսկ գործն այս փուլում սպասում է վճռին, քանի որ երկու հակառակորդ կողմերը և Հայաստանի կառավարությունը մեկ ամիս առաջվա դրությամբ արդեն ավարտել էին դիրքորոշումների փոխանակումը»:
Հարակից հրապարակումներ`
- Նախիջևանի հետ սահմանին ադրբեջանական վերադիրքավորման փորձերը անընդունելի են. ԱԳՆ
- Գերության մեջ մահացած Կ. Պետրոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները ստացվել են
- Կարեն Պետրոսյանի դին ադրբեջանական կողմը փոխանցել է Հայաստանի իշխանություններին
- Միջազգային կառույցներն արձագանքել են Կարեն Պետրոսյանի հարցով հայ իրավապաշտպանների դիմումին
- Բացառիկ. Եվրամիությունը ցավակցում է Կարեն Պետրոսյանի ընտանիքին և կոչ անում անցկացնել թափանցիկ հետաքննություն
- Կարեն Պետրոսյանի մահվան գործով դիմել են միջազգային կազմակերպություններին
- ՄԻԵԴ-ն ընթացք է տալիս Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու պահանջին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին