ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը 100-րդն է
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, այսօր հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը:
Հայաստանի հավաքականը պահպանել է իր տեղը և զբաղեցնում է 100-րդ հորիզոնականը:
Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը՝ առաջադիմելով 6 աստիճան։ Երկրորդ տեղում է Բելգիան, երրորդում՝ Բրազիլիան։ Չորրորդում տեղում է աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան, որն առաջադիմել է 16 աստիճան։ Լավագույն հնգյակը եզրափակում է Ուրուգվայը։
Հայաստանն ունի 1227 վարկանշային միավոր։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները