Դրեզդենում կայացած ցույցի ժամանակ Մերկելին կոչ են արել հեռանալ պաշտոնից
Ուլտրաաջերի բողոքի ցույցի ժամանակ Գերմանիայի դեսպան Անգելա Մերկելին կոչ են արել հեռանալ պաշտոնից։ Վերջիններս չեն սատարում Մերկելի միգրացիոն քաղաքականությանը, գրում է «Գազետա.ռու»-ն։
Ամառային արձակուրդից հետո կանցլերը այց է կատարել դեպի Դրեզդեն, որտեղ վերջին շրջանում հակամիգրացիոն տրամադրությունները սրվել են։ Հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել փողոց և անհամաձայնություն հայտնել Մերկելի՝ միգրանտների հանդեպ վարած քաղաքականությանը։
Կանցլերի հասցեին վանկարկել են «Ժողովրդի թշնամի», «Մերկելին իր բոլոր ընկերների հետ ուղարկեք Աֆրիկա», «Կորիր»։
«Մի իրավիճակ է ստեղծվել, երբ ոչ բոլոր խնդիրներն են լուծված, սակայն 2015 թվականը չպետք է կրկնվի։ Մենք լիովին նոր իրավիճակ ունենք»,- ասել է Գերմանիայի կանցլերը։
Հիշեցնենք, որ այդ թվականին Գերմանիան բախվել էր միգրացիոն ճգնաժամի հետ։