Պենտագոնը Չինաստանին կասկածում է ԱՄՆ-ի դեմ հարվածներ մշակելու մեջ
Ամերիկյան ռազմական գերատեսչությունում կասկածում են, որ Չինաստանում զինվորականները մշակում են ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին հարվածներ հասցնելու մեխանիզմներ։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Պենտագոնի հաշվետվությունը։
Հաշվետվության հեղինակները հայտարարել են, որ չինացի զինվորականների զորավարժությունների աշխարհագրությունը վերջին տարիներին ընդլայնվել է, ինչի հետևանքով էլ վերջիններս փորձ են ձեռք բերել հարվածներ հասցնել ԱՄՆ-ին և նրանց դաշնակիցներին։
Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, ներկա դրությամբ իրենց անհայտ է՝ ինչ ազդանշան է ցանկանում ուղարկել Պեկինը Վաշինգտոնին՝ ցուցադրելով իր ուժը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին