«Ամենաաղքատ նախագահը» հրաժարվել է թոշակից
Ուրուգվայի նախկին առաջնորդ Խոսե Մուխիկոն, ում իր համեստ ապրելակերպի պատճառով անվանում են «աշխարհում ամենաաղքատ նախագահը», հրաժարվել է սենատորի թոշակից։
Լենտա.ռու-ն գրում է, որ նա Ուրուգվայի Սենատում աշխատում էր 2015 թվականից՝ զբաղեցնելով այդ պաշտոնը, երբ արդեն ավարտել էր նախագահական ժամկետը։ Օգոստոսի սկզբին նա հեռացավ սենատորի պաշտոնից։
Նշվում է, որ նա կարող էր մնալ սենատոր մինչև 2020 թվականը, բայց հրաժարվել էր, նամակ էր գրել՝ խնդրելով գնալ թոշակի։
Ներկա պահին Մուխիկոն 83 տարեկան է, որից 14 տարին անցկացրել է ռազմական բանտում։ Նա հայտնի է շնորհիվ իր համեստ ապրելակերպի։ Նախագահական ողջ ժամկետի ընթացքում և դրանից հետո նա կնոջ հետ ապրել է երկրի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող իր ֆերմայում։
Մուխիկոն բարեգործության էր տալիս իր աշխատավարձի շուրջ 90 տոկոսը։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան