Ամերիկացին 200 հազար դոլար է ծախսել Մադոննային նմանվելու համար
Լոս Անջելեսի բնակիչը կորցրել է տասնյակ հազարավոր դոլարներ պլաստիկ վիրահատությունների համար, որպեսզի նմանվի երգչուհի Մադոննային։
Լենտա.ռու կայքը, հղում անելով The Sun-ին, գրում է, որ Ադամ Գուերրան «տարվել» է Մադոննայով, երբ 15 տարեկան է եղել։ Նա անդադար լսել է Մադոննային, չորս ամիս անց որոշել դառնալ դրեգ-թագուհի (տղամարդ, ով հագնում է կանացի հագուստ կամ հակառակը) և սկսել հանդես գալ ակումբներում՝ նմանակելով երգչուհուն։
Հաջորդ 14 տարիներին Գուերրան 18 պլաստիկ վիրահատություն է արել, որպեսզի էլ ավելի նմանվի իր կուռքին։ Մասնավորապես, նա իմպլանտներ է դրել այտոսկրերին, ծնոտին և հետույքին, ձևափոխել քթի ձևը։ Արտաքինը փոխելու համար նա ծախսել է 190 հազար դոլար։
Այժմ նա 33 տարեկան է։ Նա հանդես է գալիս Վենուս Դե-Լայտ բեմական կեղծանունով և համարվում է Մադոննայի ամենահայտնի երկվորյակը։ Նման կերպարը նրան տարեկան բերում է հազարավոր դոլարներ։