Ես արդեն Ամերիկան հզոր եմ դարձրել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արդեն իր երկիրը հզոր է դարձրել: Այս մասին նա գրել է Twitter-ում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Թրամփն իր հրապարակումով մեկնաբանել է Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոյի հայտարարությունը, թե Ամերիկան «երբևէ հզոր չի եղել»։
«Ես արդեն Ամերիկան կրկին հզոր եմ դարձրել, ուղղակի նայեք շուկաներին, աշխատատեղերին, ռազմական ուժերին՝ մենք ռեկորդներ ենք սահմանում և ավելի լավը կդարձնենք»,- գրել է Թրամփը:
Wow! Big pushback on Governor Andrew Cuomo of New York for his really dumb statement about America’s lack of greatness. I have already MADE America Great Again, just look at the markets, jobs, military- setting records, and we will do even better. Andrew “choked” badly, mistake!
— Donald J. Trump (@realDonaldTrump) 17 августа 2018 г.