Հնդկաստանում ջրհեղեղներից հարյուրավոր զոհեր կան
Առնվազն 324 մարդ է զոհվել Հնդկաստանի հարավ-արևմուտքում Քերալա նահանգում ջրհեղեղի պատճառով։
Բի-Բի-Սի-ն գրում է, որ տեղի իշխանությունները այն համարում են ամենախոշոր հեղեղումը վերջին 100 տարում։ Անձրևների սեզոնը Հնդկաստանում սկսվել է հունիսին, սակայն զոհերի թիվը կտրուկ աճել է վերջին 1 օրում։ Փրկարարները պայքարում են հորդառատ անձրևների հետևանքների դեմ։
Առանց տանիքի է մնացել ավելի քան 200 հազար մարդ, նրանց տեղավորել են ճամբարներում։
Վարչապետ Նարենդրա Մոդին այցելել է Քերալա, տեղում գնահատելու ավերածությունների ծավալները։ Նահանգի կառավարությունը հայտարարել է, որ շատ մարդիկ ճզմվել են սողանքի տակ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան