Մահացել է Քոֆի Անանը
Մահացել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Անանը։ Նա 80 տարեկան էր։ «Ռիա նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի պաշտոնական թվիթերյան էջը։
«Այսօր մենք սգում ենք մեծ մարդու, առաջնորդի և նախկին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի կորուստը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Քոֆի Անանը ծնվել է 1938 թվականի ապրիլի 8-ին։ Նա զբաղեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը 1997 թվականի հունվարի 1-ից մինչ 2006 թվականի դեկտեմբերի 31 ընկած ժամանակահատվածում, փոխարինելով Բուտրոս Բուտրոս-Ղալիին։ 2001 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան